Միրզոյանը Կալասից հետաքրքրվել է խոստացված գումարներից
Հեռախոսազրույց են ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ Միրզոյանը և Կալասը մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում զարգացումների և իրավիճակի հանգուցալուծման հնարավորությունների շուրջ։ Սովորաբար, ինչպես լինում է նման դեպքերում, հաղորդագրությունը զրույցի իրական մանրամասները չի փոխանցում։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններում Եվրամիության աջակցությունը, այսպես կոչված հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում։ Թեպետ արդեն ապրիլ ամիսն է, Եվրամիությունը խոստացել է արագ արձագանքման հիբրիդային խումբ ուղարկել Հայաստան, բայց ոչ խումբն է ժամանել, ոչ էլ Եվրամիության համապատասխան գումարները, որոնք դեռ դեկտեմբերին Կալասն ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը խոստացել էին հայկական իշխանություններին։
Միրզոյանն անձամբ է զանգահարել Կալասին՝ հասկանալու դրանց ճակատագիրը, ավելին՝ այլ գումարներ ևս խնդրելու՝ Ռուսաստանից հնարավոր մարտահրավերներին և սպառնալիքներին արձագանքելու համար։ Թե ինչ է պատասխանել Կայա Կալասը, հայտնի չէ, բայց Եվրամիությունը շարունակում է բավականին մեծ ջանքեր գործադրել Հայաստանը՝ Ռուսաստանի ազդեցության գոտուց հանելու ուղղությամբ։
Մոնիկա Կիրակոսյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...