Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան

Ինչ փուլում է 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագիրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «E-draft հարթակից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանրային քննարկման է ներկայացվել «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագիծը ներկայացվել է 02.04.2026-ին, իսկ հանրային քննարկման վերջնաժամկետը սահմանված է 17.04.2026-ը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված նախագիծը և պարզեց, որ այն ուղղված է բազմազավակ ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը և բնակարանային հասանելիության բարձրացմանը։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում գործող ծրագրերը լիարժեք չեն լուծում նման ընտանիքների խնդիրները, քանի որ գործող աջակցությունը հիմնականում միանվագ է և չի ծածկում հիփոթեքային վարկերի ամբողջական բեռը։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ առաջարկվող ծրագրի շրջանակում պետությունը նախատեսում է էականորեն մեծացնել աջակցությունը․ մասնավորապես, յուրաքանչյուր անչափահաս երեխայի հաշվով տրամադրվելու է 4 մլն դրամ։ Ընդ որում, եթե ընտանիքը նախապատվությունը տա գյուղական բնակավայրում բնակություն հաստատելուն, ապա կտրամադրվի հավելյալ 4 մլն դրամ, որը կարող է ուղղվել հողամասի ձեռքբերմանը կամ գյուղատնտեսական նշանակության հող գնելու նպատակով։

Նախագծով նախատեսվում է, որ աջակցությունը կարող է տրամադրվել երկու հիմնական ձևով՝ բնակարանի կամ տան ձեռքբերման հավաստագրի տրամադրում կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրում։ Երկու դեպքում էլ ծրագիրը կիրականացվի հիփոթեքային վարկավորման միջոցով՝ պետական սուբսիդավորմամբ։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ծրագրի պայմանները և պարզեց, որ շահառու կարող են դառնալ այն ընտանիքները, որոնք ունեն առնվազն 6 անչափահաս երեխա, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ և բավարարում են մի շարք այլ չափանիշների։ Մասնավորապես՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով բնակարանի մակերեսը չպետք է պակաս լինի 10 քմ-ից, իսկ ընտանիքի տարեկան եկամուտը չպետք է գերազանցի 10 մլն դրամը։

Հատկանշական է, որ ծրագրով նախատեսվում է նաև բավականին արտոնյալ հիփոթեքային պայմաններ․ կանխավճար չի պահանջվելու, վարկի ժամկետը սահմանված է 120 ամիս, իսկ վարկի տոկոսադրույքը ամբողջությամբ կամ զգալիորեն սուբսիդավորվելու է պետության կողմից։ Ավելին, ծրագիրը նախատեսում է նաև լրացուցիչ ծախսերի փոխհատուցում՝ ներառյալ գույքի պետական գրանցման, գնահատման և նոտարական ծառայությունների վճարները։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագրի շրջանակում հնարավոր կլինի օգտագործել մնացորդային գումարներ՝ բնակարանի վերանորոգման (մինչև 4 մլն դրամ) և կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերման (մինչև 2 մլն դրամ) համար։

Նախագծի համաձայն՝ ծրագրի շահառուն կարող է դրանից օգտվել միայն մեկ անգամ, իսկ ծրագրի պահանջների խախտման դեպքում աջակցությունը կարող է դադարեցվել։ Որոշ դեպքերում նույնիսկ նախատեսվում է, որ ձեռք բերված գույքը կարող է փոխանցվել պետությանը՝ համալրելով սոցիալական բնակարանային ֆոնդը։

«Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց նաև վիճակագրական տվյալները և պարզեց, որ ներկայում Հայաստանում կա շուրջ 643 ընտանիք, որոնք ունեն 6 և ավելի անչափահաս երեխա։ Դրանցից 390 ընտանիք ունի 6 երեխա, 143-ը՝ 7 երեխա, 76-ը՝ 8 երեխա, 26-ը՝ 9 երեխա, 5-ը՝ 10 երեխա, 2-ը՝ 11 երեխա, իսկ 1 ընտանիք ունի 12 երեխա։ Ընդհանուր առմամբ ծրագիրը կարող է անդրադառնալ շուրջ 4267 երեխաների վրա։

Ֆինանսական գնահատականների համաձայն՝ ծրագրի իրականացման համար առաջիկա 10 տարիների ընթացքում կպահանջվի առավելագույնը 31,9 մլրդ դրամ պետական բյուջեից։ Այս գումարը նախատեսվում է ուղղել հիփոթեքային վարկերի մարմանը՝ տարբեր ընտանիքների համար տարբեր չափերով՝ կախված երեխաների թվից։

«Ժողովուրդ»-ը պարզեց նաև, որ ծրագիրը կմտնի ուժի մեջ 2027 թվականի հունվարի 1-ից, իսկ դրա իրականացումը կվերապահվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը։ Դիմումների ընդունումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2028 թվականի հուլիսի 1-ը։

Միևնույն ժամանակ նախագիծը հանրային քննարկման փուլում արդեն ակտիվ արձագանքներ է ստացել քաղաքացիներից։ «Ժողովուրդ»-ը ուսումնասիրեց ներկայացված առաջարկությունները և պարզեց, որ որոշ քաղաքացիներ դժգոհում են ծրագրի սահմանափակումներից։

Մասնավորապես, քաղաքացիներից մեկը գրել է․ «Ես ունեմ 3 երեխա և ապրում եմ սահմանամերձ վատ պայմաններում, քանդվող տան մեջ։ Ինչքանո՞վ է արդար, որ չեմ կարող օգտվել այս ծրագրից»։ Մեկ այլ քաղաքացի նշել է, որ ունեցել է 6 երեխա, սակայն նրանցից մեկը մահացել է, և այժմ ունի 5 անչափահաս երեխա՝ ապրելով 38 քմ բնակարանում Արմավիրում, խնդրելով իրենց ևս ներառել ծրագրում»։