Պարեկներին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Ըստ իրավապահ համակարգի մեր աղբյուրների, ոստիկանության պարեկներին հրահանգ է իջեցվել՝ գործարար Սամվել Կարապետյանի հետ կապված՝ շատ աչալուրջ լինել:
Ոստիկանությանը պարտավորեցրել են հերթապահություն իրականացնել Կարապետյանի առաջնորդած ուժի կազմակերպած բոլոր ակցիաների, միջոցառումների ժամանակ եւ արձանագրել բոլոր ավտոմեքենաները, որոնք ժամանում են դեպքի վայր, ֆիքսել պետհամարանիշներն ու առիթ գտնել տուգանելու կամ տուգանային հրապարակ տանելու։
Մեզ ասացին, որ պարեկներն ուղղակի զօրուգիշեր հերթապահում են «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակների հարեւանությամբ, նկարահանում, արձանագրում, տուգանում կուսակցության անդամներին տեղափոխող ավտոբուսների եւ սպրինտերների վարորդներին։ Ավելի վաղ գրել էինք նաեւ, որ իշխանությունը Կարապետյանի գրասենյակների դիմաց ծպտված «ռազվեդչիկներ» էլ է կարգել, որ ելումուտ անող մարդկանց ֆիքսեն, գտնեն, փորձեն դուրս գալ նրանց հարազատների ու ընտանիքների վրա` վախեցնեն ու բացատրական աշխատանքներ տանեն նրանց հետ»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...