ԱՄՆ ԶՈՒ-ն կմնա Իրանի սահմանների մոտ մինչև համաձայնագրի պայմանների կատարումը․ Թրամփ
Ամերիկացի զինծառայողներն ու սպառազինությունը կմնան իրանական սահմանների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ չեն պահպանվել համաձայնագրի բոլոր պայմանները։ Այս մասին Truth Social-ում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«ԱՄՆ բոլոր նավերը, օդանավերը և անձնակազմը՝ հավելյալ մարտական լրակազմով, սպառազինությամբ և այն ամենով, ինչը տեղին է ու անհրաժեշտ արդեն իսկ թուլացած թշնամու մահացու հետապնդման և ոչնչացման համար, կմնան իրենց տեղերում այնքան ժամանակ, քանի դեռ ձեռք բերված համաձայնագիրը չի պահպանվի ամբողջ ծավալով», - գրել է ամերիկյան առաջնորդը
Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը ինչ-որ պատճառով չկատարի համաձայնագրի բոլոր պայմանները, ԱՄՆ-ը ավելի ուժգին հարվածներ կհասցնի։
«Եթե որևէ պատճառով դա տեղի չունենա, ինչը խիստ անհավանական է, ապա կսկսվի հրաձգությունը՝ ավելի մեծ, ավելի լավ և ավելի ուժգին, քան որևէ մեկը երբևէ տեսել է։ Շատ վաղուց էր համաձայնեցված, և հակառակի մասին ողջ կեղծ հռետորաբանությանը հակառակ՝ ոչ մի միջուկային զենք, և Հորմուզի նեղուցը լինելու է բաց և անվտանգ։ Միևնույն ժամանակ, մեր հզոր բանակը համալրվում է և հանգստանում՝ իրականում անհամբեր սպասելով իր հաջորդ Նվաճմանը»,- ամփոփել է Թրամփը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...