ԱՄՆ-ում նավթագործները դժգոհ են Հորմուզի նեղուցով անցման հնարավոր վճարից․ ԶԼՄ-ներ
Նավթային ընկերությունների ղեկավարները դիմել են Սպիտակ տուն՝ քննադատելով այն հնարավոր հեռանկարը, որ Իրանը կարող է սկսել վճար գանձել նավերից Հորմուզի նեղուցով անցնելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Politico պարբերականին:
«Նավթային ընկերությունների ղեկավարները դիմում են Սպիտակ տանը, պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ առարկելու Իրանին թույլատրելուն վճար գանձել ռազմավարական կարևորություն ունեցող Հորմուզի նեղուցով անցնելու համար՝ որպես խաղաղ բանակցությունների պայման»,- գրում է պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նավթային արդյունաբերության ներկայացուցիչները չորեքշաբթի առավոտյան Պետքարտուղարությունում հանդիպել են վարչակազմի ավագ աշխատակիցների հետ՝ իրենց մտահոգությունն արտահայտելու համար:
Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնչեցրած գաղափարը՝ Վաշինգտոնի կողմից Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար գանձելու վերաբերյալ, կքննարկվի առաջիկա շաբաթներին։
Financial Times թերթը գրել էր, որ Իրանը պատրաստ է բացել նավթային լցանավերի անցումը Հորմուզի նեղուցով՝ տախտակամածին եղած յուրաքանչյուր բարել նավթի դիմաց 1 դոլար տուրք վճարելուց հետո։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...