Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ
Որքան մոտենում են հունիսի 7-ի ընտրությունները, այնքան Փաշինյան-Կարապետյան հեռակա բանավեճն ավելի է սրվում՝ համեմվելով վիրավորական խոսքերով ու զգուշացումներով։ Փաշինյանն արդեն նոր հորիզոններ է նվաճում՝ ամենօրյա պարբերությամբ տեսանյութեր տարածելով և վիրավորանքներ հասցեագրելով Սամվել Կարապետյանին։ Ընդ որում, Փաշինյանն օգտվում է իր պաշտոնական դիրքի չարաշահումից՝ տնային կալանքի տակ պահելով բարերար գործարարին և կռվելով նրա ստվերի հետ։ Ու քանի Նարեկ Կարապետյանը և «Ուժեղ Հայաստանի» այլ ներկայացուցիչներ բավականին կիրթ և կոշտ պատասխանում են Փաշինյանին, «Ուժեղ Հայաստանը» նաև ներկայացրել է իր նախընտրական ցուցակը։
Կարելի է վերապահումներ ունենալ իր ցուցակում ներկայացված անձանց, նրանց զբաղեցրած տեղի մասով։ Բայց և փաստն այն է, որ ընդդիմությունը բավականին գրագետ է աշխատում գործող իշխանությունների դեմ։ Երեկ նաև հաստատել է իր ցուցակը՝ «Հայաստան» դաշինքը։ Թեպետ մի շարք հայտնի անուններ, այդ թվում՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, չեն լինելու, բայց և «Հայաստան» դաշինքի ցուցակն էլ քաղաքական է, կազմում պատրաստված գործիչներ կան։
Այսօր արդեն իր ցուցակն է ներկայացնելու նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Հենց այդ երեք ուժերն են, որոնցից մահու չափ վախենում է Նիկոլ Փաշինյանը և, ամեն առիթ օգտագործելով, փորձում քար նետել այս կուսակցությունների ուղղությամբ։ Վերջին հարցումներն էլ վկայում են, որ Փաշինյանի դիրքերը բավականին թուլացել են։
Ընդդիմությունն էլ պետք է ավելի գրագետ գործի, որպեսզի թույլ չտա իր պառակտվածության արդյունքում Փաշինյանին հաջողվի կրկին վերարտադրվել։ Ի դեպ, սա հենց այն է, ինչ ձգտում է անել Նիկոլ Փաշինյանը՝ դաշտ նետելով տարբեր միավորներ և միավորումներ։ Ընդ որում, գաղափարական և մարդկային առումով իրարից խիստ տարբեր ուժեր են միավորվում՝ այդ կերպ փորձելով փոշիացնել ընդդիմության ձայները և արդյունքում արջի ծառայություն մատուցելով ընդդիմությանն ու հասարակությանը։
Աննա Մարգարյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...