Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության հարցին։ Ըստ նրա՝ վերջերս այս հարցի շուրջ բազմաթիվ հակասական հայտարարություններ և ենթադրություններ են եղել։ «Այնքան շատ ենթադրություններ և տարբեր գնահատականներ կան, որ այն արդեն սկսում է նմանվել անմաքրաբարո բանի»,– նշել է նա։
Զախարովան ընդգծել է, որ իրավական տեսանկյունից իրավիճակը մնում է անփոփոխ․ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիիրավ անդամ է՝ դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ «Չնայած բազմաթիվ բանավոր հայտարարություններին և կեղծիքներին, այլ որոշում չի ընդունվել»,– նշել է նա՝ հավելելով, որ Ռուսաստանը շահագրգռված է, որ Հայաստանը վերականգնի իր լիակատար մասնակցությունը կազմակերպության գործունեությանը։
ՀԱՊԿ-ի վերաբերյալ քննարկում կայացել էր նաև ապրիլի 1-ին Մոսկվայում՝ Պուտին-Փաշինյան հանդիպմանը։ Իսկ արդեն հաջորդ օրը Երևանում կառավարության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե ՀԱՊԿ վերադարձի առումով փոփոխություն ակնկալել իրատեսական չէ։ Մինչ Ռուսաստանը, Բելառուսը և ՀԱՊԿ-ի այլ գործընկերները փորձում են Հայաստանի Հանրապետությանը համոզել վերադառնալ ՀԱՊԿ-ի հետ գործունեության դաշտ, Հայաստանի իշխանությունները շարունակում են իրենց քաղաքականությունը այդ ռազմաքաղաքական կազմակերպության դեմ՝ միևնույն ժամանակ հրաժարվելով դուրս գալ ՀԱՊԿ-ից։
Հստակ հասկանալով, որ եթե Հայաստանը որոշում կայացնի դուրս գալ ՀԱՊԿ-ից, ապա շղթայական այդ որոշումը տարածվելու է նաև ԵԱՏՄ-ի վրա, իսկ դա ծանրագույն հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, առավել ևս՝ խորհրդարանական ընտրություններից առաջ Փաշինյանից որևէ որոշում ակնկալել իրատեսական չէ։ Ըստ ամենայնի, եթե նրան հաջողվի վերարտադրվել արդեն խորհրդարանական ընտրություններից հետո, Փաշինյանը նոր թափով կլծվի ոչ միայն Հայաստանը ՀԱՊԿ-ից հեռացնելու, այլև Ռուսաստանի հետ այլ ինտեգրացիոն միավորումները խզելու գործին։
Մանե Կիրակոսյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...