Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավորված զինվորականների թիվը գերազանցել է 380-ը
Իրանի դեմ գործողության սկսվելուց ի վեր վիրավորում է ստացել 381 ամերիկացի զինծառայող։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Military Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնին:
Նրանցից 346-ը վիրավորվել են անմիջապես մարտական գործողությունների ժամանակ, այդ թվում՝ բանակի 231 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, ռազմաօդային ուժերի 33 զինծառայող և 19 ծովային հետևակ։
Նշվում է, որ վիրավորված զինծառայողների մեծ մասը վերադարձել է ծառայության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորում է ստացել իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։
Բացի այդ, մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 13 ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մնացածը զոհվել են ամերիկյան լցավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան