Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

Մեկնարկում է Ucom-ի և Իմփաքթ Հաբ Երևանի կանաչ ֆելոուշիփի երրորդ փուլը

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը ուրախությամբ հայտարարում են «Ucom Ֆելոուշիփ» ինկուբացիոն ծրագրի երրորդ փուլի մեկնարկի մասին՝ հիմնվելով երկու տարվա հաջող համագործակցության վրա։ Այս ռազմավարական գործընկերությունը շարունակում է Հայաստանի կանաչ տնտեսության զարգացումը խթանելու իր առաքելությունը՝ աջակցելով այն ձեռներեցներին, որոնք տեխնոլոգիաների միջոցով լուծում են բնապահպանական կարևոր մարտահրավերներ։

Ucom Ֆելոուշիփ 2025-ի երեք հաղթող թիմերից յուրաքանչյուրն ստացավ 400,000 դրամ՝ իր գաղափարը զարգացնելու և գործունեությունն ընդլայնելու համար։ Դրանց թվում էին լիարժեք քայքայվող մեղրամոմե կտորաթերթեր պատրաստող Bee Green-ը, որը պայքարում է պլաստիկ թափոնների դեմ, Eco Habit-ը, որը զբաղվում է կապրոնե զուգագուլպաների արտադրական թափոններով գորգերի արտադրությամբ՝ միաժամանակ աշխատատեղեր տրամադրելով խոցելի խմբերին, և Sun Home հյուրատունը՝ էկոտուրիզմի նախաձեռնություն, որը խթանում է կայուն զարգացումը Լոռու մարզում։ 

«Ucom-ում մենք հավատում ենք, որ կանաչ տեխնոլոգիաները կարող են դառնալ կայուն զարգացման կարևոր շարժիչ ուժ։ «Ucom Ֆելոուշիփ» ծրագրի շրջանակում մենք աջակցում ենք այն նախաձեռնություններին, որոնք ոչ միայն առաջարկում են նորարար գաղափարներ, այլև ներկայացնում են իրական լուծումներ՝ ուղղված շրջակա միջավայրի պահպանությանը և Հայաստանի կայուն ապագային։ Մենք ուրախ ենք տեսնել, թե ինչպես են այս գաղափարները վերածվում գործնական նախաձեռնությունների, և վստահ ենք, որ դրանցից շատերը կդառնան երկրի ապագա կանաչ տնտեսության կարևոր բաղադրիչներ», - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Ucom-ի հետ արդեն երրորդ տարին շարունակվող համագործակցությունը վերահաստատում է մեր այն ընդհանուր համոզմունքը, որ շրջակա միջավայրի ճգնաժամերին դիմակայելու ամենաարդյունավետ ճանապարհը համապարփակ և ձեռնարկատիրական մոտեցումն է։ Տրամադրելով այս նորարարներին բարձրակարգ մենթորություն և զարգացման համար նպաստավոր միջավայր՝ մենք ձևավորում ենք փոփոխություններ իրականացնող կայուն համայնք, որը կնպաստի Հայաստանի ավելի կայուն և շրջանաձև տնտեսության ձևավորմանը»,-  նշել է Իմփաքթ Հաբ Երևանի ծրագրերի տնօրեն Թիջեյ Ճղըլյանը։

Ութամսյա ինկուբացիոն ծրագիրն այս տարի ևս առաջարկում է գործնական դասընթացներ, ոլորտի առաջատար մասնագետների մենթորություն, հասանելիություն Իմփաքթ Հաբի համաշխարհային ցանցին, որն ընդգրկում է աշխարհի ավելի քան 100 վայր, ինչպես նաև ֆինանսավորման հնարավորություն, որտեղ լավագույն թիմերը կստանան 400 000 ՀՀ դրամ մրցանակ:

Ծրագիրը նախատեսված է յուրահատուկ տեսլական ունեցող անհատների և թիմերի համար, որոնք մշակում են տեխնոլոգիական լուծումներ կայուն զարգացման առանցքային ուղղություններում՝ ներառյալ կանաչ էներգիան, ագրոտեխնոլոգիաները, էկոտուրիզմը և շրջանաձև տնտեսությունը։

Անկախ նրանից՝ դուք նորաստեղծ ստարտափ եք, հետազոտական թիմ, թե անհատ ձեռներեց՝ պատրաստ մասշտաբավորելու ձեր նախատիպը, այս ֆելոուշիփը ստեղծում է իդեալական միջավայր զարգացման և աճի համար։

Բոլոր հետաքրքրված թեկնածուները պետք է իրենց հայտերը ներկայացնեն մինչև 2026 թվականի ապրիլի 13-ը՝ ընտրությանը մասնակցելու համար՝ անցնելով հետևյալ հղումով:

Ucom-ը N1 օպերատորն է Հայաստանում՝ ամենաարագ շարժական ինտերնետով և լավագույն ֆիքսված ցանցով (Ookla® Speedtest Intelligence®-ի 2025 թվականի 2-րդ կիսամյակի տվյալների հիման վրա), որն առաջարկում է ինտերնետ, IPTV և OTT հեռուստատեսություն, ֆիքսված և շարժական կապի ծառայություններ, ինչպես նաև կոնվերգենտ փաթեթներ։

Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ներկայացնում է 110+ Իմփաքթ Հաբերի համաշխարհային ցանցը։ Այն իր անդամ ձեռներեցներին ու նորարարներին տրամադրում է համայնքային նորարարության լայն հնարավորություններ, կրթական ծրագրեր և միջոցառումներ՝ ամենահրաշալի ու ոգևորող աշխատանքային միջավայրում։ Իմփաքթ Հաբ Երևանը նաև սոցիալական նորարարության ինկուբատոր է և ունի երկար տարիների փորձ ինկուբացիոն ծրագրերի նախագծման և իրականացման ոլորտում։ Հիմնադրվելուց ի վեր Իմփաքթ Հաբ Երևանը մշակել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթաց և միջոցառում, և ներկայումս հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են 100-ից ավելի նախագծեր՝ ներկայացնելով Հայաստանի գրեթե բոլոր ոլորտները։