Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը Հանրային հեռուստատեսության եթերում անդրադարձել է ընտրական ցուցակին, նրանում ընդգրկված կազմին և անունների ընդգրկելու սկզբունքին։
Նախ հարցին, թե ինչպես է կազմվել ցուցակի համարների հաջորդականությունը, ինչպե՞ս է որոշվել է, Կարապետյանն ասաց․
«Երբ ես տեսնում եմ Մամիկոն Ասլանյանին՝ Վանաձորի ընտրված քաղաքապետ,որը քաղաքապետ դառնալուց մի քանի օր հետո կալանավորվեց, երբ ես տեսնում եմ մեր ցուցակում Ալավերդի ընտրված քաղաքապետին, ով քաղաքապետ դառնալուց հետո բերետավորների կողմից փոխվեց իշխանությունը, երբ ես տեսնում եմ այս օրինակները, ես հասկանում եմ, թե ինչքան է գնահատում Քաղաքացիական պայմանագրի վերնախավը, «ազատ» ընտրությունները։ Ի՞նչ ազատ ընտրության մասին է խոսքը։ Թող ընդդիմադիր լինի 3-րդ քաղաքի առաջնորդը, ի՞նչն է խնդիրը՝ չեմ հասկանում»։
Նա ընդգծեց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ձեռագիրը։
««Քաղաքացիական պայմանագրի» ձեռագիրը բոլորիս համար պարզ է՝ հասարակությանը ցույց տալ մի բան և իրականում անել ուրիշ բան։ 18 թ․-ից հետո մենք մեր հասարակության ավելի և ավելի շատ զանգված, աչքերը բացում են և տեսնումեն դա»։
Իսկ թե ինչպես են ընտրվել «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակում անունները, Կարապետյանն ասաց՝ պրոֆեսիոնալիզմի հիման վրա։
«Մարդիկ, ովքեր տեսնում ենք, որ կկարողանան երկրում ամեն մեկը իր ոլորտում կարևոր փոփոխություններ անել»։
Հացին, թե ցուցակում կան նաև նախկին քաղաքական գործիչներից կամ այլ ուժերի շրջապատից մարդիկ, Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանի թիմից, կամ Սերժ Սարգսյանի շրջապատից, Կարապետյանն արձագանքեց․
«Առաջինը՝ դուք նաև չնկատեցիք, որ ցուցակում կա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ աշխատած Լիլիա Շուշանյանը։ Մենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, մենք դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը»։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Հիշենք, որ մենք բոլորս հայ ենք, Հայաստանի քաղաքացիներ ենք, և մենք բոլորս մեկ նավի մեջ ենք. Մհեր Ավետ...
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Հանքարդյունաբերություն՝ բնության վրա նվազագույն ազդեցությամբ
Հայ ժողովուրդը դեմ է ալիևյան սահմանադրությանը. Նարեկ Կարապետյան
Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան