Ընկել են «օրենքով գողերի» հետևից. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտրությունների նախաշեմին քաղաքական իշխանությունն ընկել է «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների հետեւից, նպատակը մեկն է՝ նրանց իրենցով անել, վախեցնել քրեական վարույթներով՝ ստիպելով աշխատել իրենց օգտին։ Թիրախում են հատկապես մեծ «ավտարիտետները», օրինակ, պարբերաբար բռնում եւ բաց են թողնում «օրենքով գող» Զապին, նրա շրջապատի անձանց։ Երեկ էլ հերթը հասել է «օրենքով գող» եզդի Ջնդի Ամարյանին՝ Ջնդիին։ ՔԿ-ն նրան ձերբակալել է «գողականի» ստատուսը պահպանելու, դրան հարելու համար եւ ներկայացրել կալանքի, սակայն հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանը մերժել է կալանքի միջնորդությունը եւ նրան ազատ արձակել նիստերի դահլիճից։
Մեզ պատմեցին, որ քրվարույթով անցնում է նաեւ մարտունեցի գողական, որին Մելքոնյանը եւս ազատ է արձակել՝ կիրառելով վարչական հսկողություն։ Քննչական կոմիտեից Ջնդիի վերաբերյալ հաստատում են տեղեկությունը եւ փոխանցում․ «Քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ կիրառվել են տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք»։ Ջնդի Ամարյանի պաշտպան Գեղամ Հակոբյանն էլ, անդրադառնալով իր պաշտպանյալի մեղադրանքին, նշեց․ «Բացարձակ հիմնավորում չկա, ինքը չի հանդիսանում քրեական հեղինակություն»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...