Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան
Մամուլի տեսություն

«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդիկ խոսում են «ջախջախիչ», շրջադարձային, պատմական, աննախադեպ հաղթանակների և ընդդիմությանը ոչնչացնելու մասին, բայց իրենց գործողությունները տրամաբանորեն խոսում են հակառակի մասին։ Մարդիկ խոսում են վստահ հաղթանակի մասին, սակայն մարզեր են մեկնում, «ոտուձեռ» ընկած, մարդկանց ինչ-որ բաներ են խնդրում, իրենց կատարած աշխատանքը «վաճառում» են մարդկանց վրա։ Կառավարության նիստին վարկային համաձայնագիր են ստորագրում, շեշտում՝ հարգելի գյուղացիներ, տրամադրում ենք այս անտոկոս վարկը մի քանի ամսով, տոկոսները գործելու են հոկտեմբերից հետո։ Հիշեցնենք, որ մարդիկ իրենց քվե են տվել աշխատելու, պետությանը ծառայելու համար։ Իսկ նրանք իրենց աշխատանքը կարծես որպես լավություն վաճառեն մարդկանց վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք լիակատար հաղթանակի գնացող իշխանական ուժի նյարդային խոսույթի, ցայտնոտային քայլերի մասին։

Նկատում է՝ մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում մարդիկ սուր հարցադրումներ են հնչեցնում։ «Այդ պահերին տեսնում ենք տվյալ անձնավորության բուռն արձագանքները, «մուննաթ գալը»։ Երբ նա դուրս է գալիս «սրտիկային» տրամադրությունից, ցույց է տալիս իր իրական դեմքը, թե ինքն ով է, ինչ է ներկայացնում իրենից, ձևական փաթեթավորումը, ծխածածկույթը միանգամից պատռվում են, և տեսնում ենք նրա ագրեսիան, մարդուն չսիրելը, անգամ ատելությունը որոշ առումներով։ Երբ մի քիչ ուսումնասիրում ես իրենց վարքաբանությունը և գործողություններն իրար կողքի ես դնում, «փազլն» ամբողջանում է։ Տեսնում ես, որ աթոռը, սեփական իշխանությունն ամեն կերպ ատամներով պահող մի գործընթացի և կերպարի հետ գործ ունենք, ով փորձում է դեմոնիզացնել ընդդիմադիր գործիչներին, առաջնորդներին, նրանց տարաբնույթ էպիտետներով որակումներ է տալիս։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ, օրինակ՝ Սամվել Կարապետյանն այս պահին բառի բուն իմաստով գտնվում է «բլոկադայի» մեջ, անգամ նրա ազատ տեղաշարժն է սահմանափակված։ Այսինքն՝ մարդու հետ գնում ես ընտրության, ամբողջովին նրան կաղապարելով, գցելով փակուղու մեջ և ասում ես՝ արի, ոչ հավասար դիրքում իրար հետ կռիվ տանք։ Դրանից զատ էլ, ամեն կերպ փորձում ես նրա հետ ասոցացվող մարդկանց, ներկայացուցիչներին, գործընթացները կանխել՝ դրանց տալով օրենքի ուժ, օրենսդրական կարգավորումներ, որ ասի՝ տեսե՛ք, սա օրենքով է սահմանված, մեր ցանկությունը չէ։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ նա վախերի մեջ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով, ութ տարի է՝ նույն տեղապտույտի մեջ ենք։ «Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, և մարդկանց մոտ անգամ ատելություն է առաջանում։ Ունեմ խոր համոզմունք, որ ընտրություններին մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է լինելու։

Մոտավորապես մինչև 60 տոկոս մասնակցության կանխատեսում ունեմ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է։ Քաղաքացին պետք է իր խոսքն ասի, իր մտածածն արտահայտի ընտրատեղամասում հունիսի 7-ին»։

Հաճախ կարծիք է հնչում, որ բացի ներհասարակական ատելություն գեներացնելը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց իրական դաշնակիցների և գործընկերների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Ռուսական կողմի սահմանափակումները չեն հարվածելու միայն գործարարներին, դրանք ուղիղ հարված են երկրի տնտեսությանը և քաղաքացու գրպանին։ «Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ շուկա։ 2015 թվականից՝ մոտ 10 տարի և ավելի, մեր շուկայի հիմնական սպառողը եղել է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկա շարունակում է արտահանվել Հայաստանի և՛ գյուղմթերքը, և՛ ծխախոտը, և՛ կոնյակը, և՛ գինին։ Սա փաստ է, որի մասին օրվա իշխանությունը նույնպես կարծես բարձրաձայնել է։ Վիճակագրությունը ևս, որը չոր թվերից է կազմված, և այդտեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, նորից փաստում է այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին ծավալուն հարցազրույց տվեց ՏԱՍՍ գործակալությանը։ Նա հանգամանալից, կետերով իր մտահոգություններն էր բարձրաձայնել, բարձրաձայն մտածել, թե ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե...

Օրինակ՝ հունիսի 20-ից հետո հնարավոր է Հայաստանը գազը գնի ոչ թե 170 դոլարով, այլ 700 դոլարով, ինչպես գնում են, օրինակ՝ Լեհաստանը, Գերմանիան, Բուլղարիան, եվրոպական մի շարք երկրներ, Ուկրաինան։ Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, երբ գազի գինը մոտ երեքչորս անգամ թանկանա։ Մուլտիպլիկատիվ էֆեկտով թանկացումների մեծ ալիք է սկսվելու՝ տրանսպորտային փոխադրումներ, տաքսիներ, ՋԷԿ-եր և այլն։ Այս ամբողջ ցիկլով ընկնում ենք մի անպատմելի մղձավանջի մեջ՝ ընդհուպ հացի գինն է թանկանալու կրկնակիեռակի, եթե այս մարդիկ հունիսին վերարտադրվեն։ Ընդ որում, իրենք ևս գիտակցում են, թե ինչ էֆեկտ է լինելու, կասկած չունեմ։ Չի բացառվում, որ Արտահանումների մասով։ Տեղեկություններ եղան, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը ստուգումներ է կատարել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի մասով, արգելք է դրվել։ Սրանք դեռևս ծաղիկներն են, երբ մի ձեռնարկության պարագայում որոշակի սահմանափակումներ են դրվել։ Չի բացառվում, որ մի օր ասեն՝ այլևս այս կամ այն ընկերությունից Ռուսաստան ներմուծում թույլ չենք տալու։ Դրանից հետո վարդերի հետ կապված խնդիր առաջացավ։ Հետո խոսվեց խոզի մսի արտահանման մասին։ Սրանք փոքր դետալներ են, որոնք խոսում են շատ մեծ խնդրի մասին, որն ունենալու ենք մենք, եթե շարունակվի այս հակառուսական՝ արհեստական ներդրված օրակարգը, որ դրել են այս մարդկանց առաջ, նրանք էլ ամեն գնով պետք է այն կյանքի կոչեն։ Պատգամավորներից մեկն էլ օրերս ասում էր՝ գազը իրենցից չենք գնի, ուրիշից կգնենք։ Լո՞ւրջ, այդ ուրիշն էլ Ադրբեջա՞նն է։ Նշեմ, որ Ադրբեջանն այդքան գազ չունի անգամ ինքն իր համար, որ մի հատ էլ մատակարարի Հայաստանի շուկային։ Իրանի մասով դեռ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Այստեղ մի կարևոր շեշտադրում էլ անենք։ TRIPP-ի մասին խոսակցությունը դուրս է եկել այս մարդկանց խոսույթից։ TRIPP-ի հոգեհանգիստն էլ, հուղարկավորությունն էլ կազմակերպեցին։ Շատ լավ հասկանում են՝ երբ Իրանն այս ամենից դուրս եկավ, իսկ Իրանը կարողացել է Թրամփի ագրեսիայի դեմն առնել, կենդանության որոշակի նշաններ է ցույց տալիս, ճիշտ է՝ դեռ պետք է իր վերքերը բուժի, բայց հստակ է՝ նա թույլ չի տա, որ Թրամփի անունով մի հիմնարկ աշխատի իր հյուսիսային հատվածում։ Երբ ասում են՝ 9, 19, 29 միլիոն պիտի գա Հայաստան, պետք է իրենց հուշենք, որ արդեն հաստատ չի գալու։ Որևէ նորմալ ներդրող, առողջ ուժ, մտածող մարդ ներդրում չի կատարի փաստացի պատերազմական գոտում, ամեն պահի էսկալացիան կարող է տվյալ հատվածում հայտնվել»,-փաստում է քաղաքագետը։

Բնորոշում է տալիս՝ մեղմ ասած, լավ վիճակում չենք։ «Նա մարդ-քաոսն է։ Նա սիրում է անկառավարելիություն, անարխիա, ամեն ինչում անկանխատեսելիություն։ Քաոս-մարդու ֆիշկան անկանխատեսելիությունն է, ոչ ստանդարտ գործողությունները, երբ հաջորդ քայլը նախորդի տրամագծորեն հակառակն է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հաջորդիվ ինչ է լինելու, ինչ սցենար է զարգացնելու։ Նա դրանից է միս ու արյուն ստանում, ուժեղանում, հզորանում։ Որքան քաոսը շատ, այնքան նա ավելի ուժեղ։ Որքան ամեն ինչ խառնակ է ու խժդժություն կա, այնքան նրա հոգին փառավորվում է դրանից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում