Ի՞նչ է զգուշացրել ՌԴ փոխնախարարը Հայաստանի դեսպանին
ՌԴ-ում Հայաստանի դեսպանը և ՌԴ արտաքին գործերի փոխնախարարը քննարկել են Մոսկվայում Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Միխայիլ Գալուզինը և Գուրգեն Արսենյանը նաև մտքեր են փոխանակել արդիական հարցերի շուրջ և ընդգծել տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի կարևորությունը։ Դիվանագետները անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում՝ «3+3» հարթակի շրջանակներում գործունեության շարունակմանը։
Ուշագրավ է, որ այս հանդիպումը տեղի է ունենում Մոսկվայում Պուտին-Փաշինյան աղմկահարույց հանդիպումից հետո, որին մասնակցում էր նաև Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանը՝ չափազանց կոշտ խոսակցությունից հետո։ Ըստ էության, Գալուզինը Հայաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանի իշխանությունների վարքը և հնարավոր հետևանքները։ Բնականաբար, հետևանքների մասին թե՛ հանդիպման բաց մասում, թե՛ արդեն իսկ առանձնազրույցի ընթացքում ասել էր նաև Ռուսաստանի նախագահը, բայց Ռուսաստանը վերջին շրջանում առանձնակի կոշտ շեշտադրումներով մի քանի անգամ զգուշացումներ է անում Հայաստանին, և դեսպանն էլ հրաշալի հասկանում է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների հերթական սրումը։
Առավել ևս, որ Գուրգեն Արսենյանին իր պաշտոնավարման ընթացքում չի հաջողվել և չի հաջողվում ջերմ կապեր հաստատել Ռուսաստանի հետ, և պատճառը ոչ թե դեսպանի անձն է, այլ բուն Հայաստանի իշխանությունների վարքը։ Բնականաբար, դեսպանը ռուսական կողմի մտահոգությունները կփոխանցի Հայաստանի իշխանություններին, իսկ թե ինչ եզրահանգումներ կանի Փաշինյանն ու իր թիմը, բարդ է ասել։
Աննա Մարգարյան




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...