Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. Գեղամյան
«Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այսօր մեկնարկելու են Իրան-ԱՄՆ ուղիղ բանակցությունները։
Դրանց կարևորությունը դժվար է գերագնահատել։ Իմ պատկերացումները հնարավոր ընթացքի մասին դեռ կգրեմ. չեմ կարծում՝ թե ամեն բան արագ է ավարտվելու»,- նշել է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։
Նա ուշադրություն է հրավիրել իրանական պատվիրակության կազմին. «Այն շատ պատկառելի է ու հուշում է, որ Իրանը հարցին մոտենում է ամենայն լրջությամբ։ Ըստ ամենայնի՝ Թեհրանը ԱՄՆ հետ բանակցությունները դիտարկում է որպես բացառիկ հնարավորություն ոչ թե ուղղակի ավարտելու զինված բախումը, այլ պաշտոնականացնելու նոր ռազմավարական իրականությունը, որում Իրանը փաստացի դառնում է Մերձավոր Արևելքի նոր գերակա ուժը։ Սա, ըստ իրանական կողմի, պետք է արձանագրվի թղթի վրա։ Ու հենց սա են բանակցելու մեր հարևանները։
Ուստի պատահական չէ, որ իրանական պատվիրակության կազմում է նաև Իրանի կենտրոնական բանկի ղեկավարը (տե՛ս կից ցանկի 8-րդ համարը). Թեհրանում ակնկալում են, որ վերջին հակամարտության մեջ իրենց ձեռքբերումները թույլ կտան հասնել նաև տնտեսական պատժամիջոցների էական նվազման։
Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ։
Կհետևենք»։





















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...