Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան
Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում: Իրանն ու ԱՄՆ-ը, Իսլամաբադում 21 ժամ տևած բանակցություններում չկարողացան համաձայնության հասնել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
«Հայտարարված 14-օրյա հրադադարը «կախված է մազից», և Իրան շուրջ պատերազմը կարող է շարունակվել: Պատերազմի հավանական շարունակությունը կարող է ընդգրկել նաև նոր երկրներ ու նոր թիրախներ: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահն է խոսել նման մտադրության մասին:
Ըստ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ անհամաձայնության երկու գլխավոր խնդիրներն ու ԱՄՆ կարմիր գծերը Իրանի միջուկային զենքի ու Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցերն են եղել:
Իսլամաբադից մեկնելուց առաջ, Վենսը նշել է, որ այժմ գնդակն Իրանի դաշում է:
Տարբեր շրջանակներ ակտիվորեն խոսում են Հորմուզին նեղուցն ամբողջովին ռազմածովային բլոկադայի ենթարկելու հավանականության մասին: Սա նշանակում է, թույլ չտալ Իրանին՝ ինքնուրույն որոշել, թե ում նավթատարերին թույլատրել ելումուտ անել, ումը՝ ոչ: Այն հղի է ոչ միայն Իրանի, այլ նավթ ձեռքբերող տարբեր երկրների հետ ուղիղ հակադրությունների ռիսկերով:
Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի»,-գրել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Եթե ուզում ենք պահպանել Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, պետք է հստակ ընտրություն կատարենք. Մհեր Ա...