Մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը․ ընդդիմադիր «Տիսա» կուսակցությունը հաղթել է Հունգարիայի ընտրություններում․ Օրբանն ընդունել է պարտությունը
Հունգարիայում անցկացված ընտրությունների արդյունքում ընդդիմադիր Պետեր Մադյարի «Տիսա» կուսակցությունը ոչ միայն հաղթանակ է տարել, այլև կարող է սահմանադրական մեծամասնություն ստանալ խորհրդարանում: 16 տարի իշխանության ղեկին գտնվող վարչապետ Վիկտոր Օրբանն իր «Ֆիդես» կուսակցության հետ արդեն ընդունել է պարտությունը և խոստացել շարունակել աշխատանքը՝ գտնվելով ընդդիմության մեջ: Այս մասին փոխանցում է bbc.com-ը։
Հունգարիայում խորհրդարանական ընտրություններն անցկացվել են ինչպես կուսակցական ցուցակներով, այնպես էլ միամանդատ ընտրատարածքներով։ Քվեաթերթիկների գրեթե 99 տոկոսի մշակումից հետո «Տիսա» կուսակցությունը ստանում է 199 մանդատից 138-ը, ինչը նշանակում է, որ այն, ամենայն հավանականությամբ, կունենա սահմանադրական մեծամասնություն:
Գործող վարչապետ Վիկտոր Օրբանի «Ֆիդես» կուսակցությանը բաժին է հասնում 54 մանդատ: Եվս վեցը ծայրահեղ աջակողմյան «Մեր հայրենիք» կուսակցությունն է (Mi Hazánk)։ Խորհրդարան անցնելու համար Հունգարիայում կուսակցությունները պետք է հաղթահարեն 5 տոկոսի շեմը։
Վերջնական ձայների հաշվարկին չսպասելով՝ Վիկտոր Օրբանը հայտարարեց, որ արդեն շնորհավորել է Մադյարիին հաղթանակի կապակցությամբ։
Նա ասաց, որ ընտրությունների արդյունքները պարզ են՝ դրանք ցավոտ անվանելով, և հավելեց, որ «Ֆիդեսը» կծառայի Հունգարիային որպես ընդդիմության անդամ։
Ելույթ ունենալով երկուշաբթի գիշերը Բուդապեշտի կենտրոնում կողմնակիցների հաղթական հանրահավաքում՝ Մադյարը ամբոխի հավանության բացականչությունների ներքո հայտարարել է. «մենք դա արեցինք»:
Նրա խոսքով՝ «Տիսան» և Հունգարիան միասին հաղթեցին այս ընտրություններում։ «Միասին մենք ազատագրել ենք Հունգարիան և տապալել Օրբանի ռեժիմը»,-հայտարարել է Մագյարը՝ հավելելով, որ առանց կիրակի օրը ընտրատեղամասեր եկած և քվեարկածների սա հնարավոր չէր լինի։
«Տիսա»-ի առաջնորդի խոսքով՝ ժողովրդավարական Հունգարիայի պատմության մեջ երբեք այսքան շատ քվեարկողներ չեն եղել: Իսկապես, ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ հայտնի դարձավ, որ ընտրություններին ռեկորդային բարձր մասնակցություն է գրանցվել՝ 74,23 տոկոս։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...