Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Ուգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ Ակոպյան
Հասարակություն

Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելի է դառնում․ Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Երևանի «Ազատության» հրապարակում ապրիլի 11-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախաձեռնած բազմամարդ հանրահավաքը առաջին հերթին ազդարարեց, որ Հայաստանում քաղաքական իշխանության փոփոխության հանրային պահանջը շոշափելիորեն հասունացել է։ Այդ փոփոխությունն, ըստ էության, պետք է լինի ազգային բարերար և այլևս Հայաստանում ամենամեծ ընդիմադիր շարժման ղեկավար Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ, քանի որ հենց նրա առաջ քաշած օրակարգի շուրջ էլ սկսում է ձևավորվել ոչ միայն հասարակական, այլև քաղաքական լայն կոնսոլիդացիա։

Սովորաբար նման մասշտաբի միջոցառումները հնարավոր է լինում կազմակերպել նախընտրական քարոզարշավի ամենաակտիվ փուլում, երբ հասարակությունը առավելագույնս մոբիլիզացված և մոտիվացված է։ Սակայն համապետական ընտրություններից դեռևս երկու ամիս առաջ այդ մակարդակի հանրահավաքի և երթի կազմակերպումը վկայում է ոչ միայն նորաստեղծ ընդդիմադիր ուժի զգալի հանրային աջակցության, այլև այն մասին, թե որքան վճռական են տրամադրված հանրության լայն շերտերը՝ երկրում իրական և խորքային փոփոխություններ իրականացնելու հարցում։

Հատկանշական և, միաժամանակ, զավեշտալի էր, որ գործող վարչակարգի ներկայացուցիչները նախ տարածեցին հանրահավաքի մասշտաբը խեղաթյուրող կեղծ լուսանկարներ, ապա հանդես եկան արհամարհական ու անպատշաճ գրառումներով։ Ի պատասխան՝ սոցիալական ցանցերում քաղաքացիների կոշտ և հեգնական արձագանքը մեկ անգամ եւս հիշեցրեց հայկական հայտնի ասացվածքը՝ ստի ոտքը կարճ է լինում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մի բան ասելու, հետո սեփական խոսքերից հետ կանգնելու գործելաոճը վաղուց արդեն հանրության շրջանում դարձել է ծաղրի ու զվարճանքի առարկա։ Դե, իսկ «Ուրախ ավտոբուսի» տխուր պատմությունները շարունակաբար վկայում են, որ օրվա իշխանությունն ամբողջությամբ սպառել է իր վստահության մանդատը։

Ամեն դեպքում, վերջնական որոշումը կայացվելու է ընտրատեղամասում։ Կողմ թե դեմ կարծիք ունեցող ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի հունիսի 7-ին պետք է իր դիրքորոշումը վավերացնի՝ պարտադիր մասնակցելով քվեարկությանը։ Հակառակ դեպքում՝ ակտիվ փոքրամասնությունը շարունակելու է իր կամքը թելադրել բոլորին՝ անկախ հանգամանքներից»։