Բազմամարդ հանրահավաքով ի՞նչ «մեսիջ» տվեց «Ուժեղ Հայաստանը» Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Շաբաթ օրը Ազատության հրապարակում կայացավ «Ուժեղ Հայաստան» դաշինքի բազմահազարանոց հանրահավաքը, որի ժամանակ հնչեց նաև Սամվել Կարապետյանի առաջին` «Փոփոխության ելույթը»: Թեպետ իշխանության ներկայացուցիչներն ու մերձիշխանական սատելիտները փորձում էին տպավորություն ստեղծել, թե հանրահավաքը մարդաշատ չէր, սակայն անհերքելի փաստն այն էր, որ Ազատության հրապարակում տսանյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել: Դրա մասին են վկայում թե՛ հենց հրապարակից արված կադրերը, թե՛ հուժկու երթը:
Ի՞նչ է նշանակում այս ամենը: Առաջին հանգամանքն այն է, որ «Ուժեղ Հայաստանն» իրապես չափազանց բարձր վարկանիշ ու աջակցություն ունի մեր հանրության շրջանում: Երկրորդ՝ մեր հասարակության մեծամասնությունը մերժում է գործող իշխանություններին ու ձգտում է արմատական փոփոխությունների՝ հանուն երկրի փրկության: Երրորդ՝ նույնիսկ հակաժողովրդավարական բռնաճնշումները, իրավապահ ամբողջ համակարգն ընդդիմադիրների դեմ քաղաքական գործիք դարձնելը, վարչական ռեսուրսը մեկ անձին ծառայեցնելը չեն փրկում գործող իշխանություններին, չեն հուսահատեցնում մարդկանց, ինչը ենթադրում է, որ առաջիկա ընտրություններին կլինի աննախադեպ մասնակցություն, որը ձեռնտու չէ գործող իշխանություններին:
Վերջապես, այս հուժկու հանրահավաքը լուրջ «մեսիջ» էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ կորցրել է իշխանությունը, «վա բանկ» գնա ու հրահանգի չգրանցել «Ուժեղ Հայաստան» դաշինքը, ապա ժողովուրդը պարզապես կհեղեղի Երևանի և այլ բնակավայրերի փողոցները, ինչը կարող է ծանր հետևանքներ ունենալ իշխանությունների համար: Իսկ ցանկացած երկրի համար շատ ավելի լավ ու ճիշտ է հասնել իշխանափոխության ընտրությունների միջոցով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...