Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Խուսափեք խոզանների այրումից․ ՆԳՆ-ն հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները

Մի կայծ, և կրակն ընդամենը մի քանի րոպեում տարածվում է։ Գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին զուգահեռ ավելանում են չոր խոտածածկույթի և խոզանների այրման դեպքերը։ Այն, ինչ շատերը համարում են ցանքատարածքներն ու արոտավայրերը արագ մաքրելու միջոց, իրականում կարող է վերածվել աղետի՝ վնասելով թե՛ բնությունը, թե՛ մարդու առողջությունը։ Մասնագետները շեշտում են, որ սա ոչ միայն սխալ, այլև վտանգավոր գործելակերպ է։

«Խոզանների այրումը լուրջ խնդիր է հանդիսանում ագրոէկոհամակարգերի համար և ոչ միայն տվյալ դաշտի, այլ ամբողջ տարածքի համար, որովհետև ագրոէկոհամակարգի տարրերը կարող են վնասվել»,- նշում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ալավերդյանը։

Փոխվում է հողի օրգանական կազմը, նվազում՝ խոնավությունն ու հողի բերրիությունը։ Թեև որոշ քաղաքացիներ կարծում են, որ չոր խոտածածկույթի այրումից հետո բերքը կարող է ավելանալ, մասնագետները զգուշացնում են՝ դա ժամանակավոր երևույթ է։

Արթուր Ալավերդյանի խոսքով՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում բերքատվությունը կտրուկ նվազում է․ այն պայմանավորված է խոզանների այրման համալիր բացասական ազդեցությամբ։

Կրակը լուրջ սպառնալիք է նաև կենդանական աշխարհի համար։ Վնասվում է էկոհամակարգը և աստիճանաբար կորցնում ինքնավերականգնման կարողությունը։ Փրկարար ծառայությունում արձանագրում են՝ խոզանների այրման դեպքերը հաճախ հանգեցնում են մեծ հրդեհների։

Հրդեհների ընթացքում առաջացող ծուխն ու վնասակար նյութերը բացասաբար են ազդում նաև մարդու առողջության վրա՝ մեծացնելով հիվանդությունների առաջացման ռիսկը։

Սամվել Այվազյանի խոսքով՝ հրդեհի հետևանքով մթնոլորտ է արտանետվում բենզապիրեն վտանգավոր նյութը, որը կարող է մարդկանց մոտ հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, ալերգիկ հետևանքների, ինչպես նաև կարող է առաջացնել թոքերի քաղցկեղ։

Հիշեցնենք, որ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ հարյուրհիսնապատիկի չափով:

Ինչ վերաբերում է անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքներում այրմանը, ապա այն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ երեքհարյուրապատիկի չափով:

Մասնագետները խորհուրդ են տալիս խոզանը ոչ թե այրել, այլ օգտագործել։

«Կարելի է թողնել հողի վրա, խառնել հողի վերին շերտի հետ, կոմպոստացնել, ինչպես նաև համադրել այնպիսի մշակաբույսերի հետ, որոնք հողը հարստացնում են ազոտական միացություններով։ Գործիքակազմը շատ մեծ է, պետք է սովորելու և նոր տեխնոլոգիաներին տիրապետելու ցանկություն և հնարավորություն»,- ասում է Արթուր Ալավերդյանը։

«Կոչ եմ անում մեր քաղաքացիներին խստագույնս պահպանել հրդեհային անվտանգության կանոնները՝ հաշվի առնելով հրդեհավտանգ ժամանակաշրջանը, որը սկսվում է ձնհալոցից և տևում մինչև խոր աշուն»,- նշում է Սամվել Այվազյանը։

Հարգելի՛ քաղաքացիներ, խուսափեք խոզանների այրումից, հոգ տարեք ձեզ շրջապատող բնության մասին, իսկ նկատած ծխի կամ հրդեհի դեպքում զանգահարեք 112 հեռախոսահամարին: