Երևանի թիվ 143 դպրոցում վիճաբանություն է եղել. աշակերտի հայրը քաշքշել է 43-ամյա կնոջը
Ապրիլի 8-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա Անուշ Մ․-ն և հայտնել, որ նույն օրը ժամը 13։10-ի սահմաններում, թիվ 143 հիմնական դպրոցում իր որդու և համադասարանցու միջև առաջացած տարաձայնության պատճառով վերջինիս հայրը դպրոցում վիճաբանության է բռնվել իր հետ, որի ժամանակ բռնել է իր ձեռքը և վնասել ձախ ձեռքի մատնեմատի եղունգը՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ համադասարանցու ծնողը հանդիսանում է Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Հրաչյա Ա․-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ Հրաչյա Ա․-ին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան