Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ»
Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արայիկ Հարությունյանի քինախնդիր միջամտությունը․ ուղիղ ճանապարհ դեպի միջազգային սկանդալ

Դատարանում քննվող հարցը՝ Գագիկ Ծառուկյանին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահի լիազորություններից զրկելու վերաբերյալ, միայն առաջին հայացքից է սովորական իրավական գործընթաց։

Իրականում սա քաղաքական միջամտության դասական օրինակ է, երբ գործադիր իշխանությունը դատական մեխանիզմների միջոցով փորձում է ներխուժել ինքնավար ինստիտուտների տիրույթ։

Ֆորմալ հիմնավորումներն այստեղ երկրորդական են։ Առանցքայինը մեխանիզմն և դերակատարներն են։

Երբ հայցը ներկայացվում է ֆեդերացիայի անունից, որի նախագահը միաժամանակ երկրի գործադիր իշխանության առանցքային ներկայացուցիչներից է՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, սա ոչ թե իրավական կարգավորում է, այլ քաղաքական ազդեցության փորձ՝ ուղղված կառավարության վերահսկողության հաստատմանը։

Արայիկ Հարությունյանի այս քայլն ակնհայտորեն վտանգավոր նախադեպ է։ Բարձրագույն գործադիր պաշտոնյան, օգտագործելով իր վարչական և ինստիտուցիոնալ լծակները, փաստացի ներգրավվում է սպորտային կառույցի ղեկավարության փոփոխության գործընթացում։ Սա պետության ուղղակի և գռեհիկ միջամտություն է։

Այս իրավիճակը դուրս է գալիս ներքին իրավաքաղաքական շրջանակից և անմիջապես մտնում միջազգային հարթություն։ Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիան հստակ ամրագրում է՝ ազգային օլիմպիական կոմիտեները պետք է գործեն պետական ազդեցությունից անկախ։ Սա ոչ թե ձևական պահանջ է, այլ հիմնարար սկզբունք, որի խախտումը միջազգային մակարդակում դիտարկվում է որպես քաղաքական ճնշում։

Ավելին՝ ստեղծված իրավիճակն արդեն պարունակում է միջազգային սկանդալի բոլոր նախադրյալները։

Օլիմպիական շարժումը նման պետական անհարկի միջամտությունները չի անտեսում։ Դրանց հետևում են միջազգային կոշտ գնահատականներ, ինստիտուցիոնալ արձագանքներ, իսկ ծայրահեղ դեպքում՝ նաև կոնկրետ սահմանափակումներ։ IOC-ն կարող է ձեռնարկել միջոցներ (մինչև ճանաչման դադարեցում), եթե տեսնի, որ կառավարությունը խոչընդոտում է NOC-ի գործունեությանը կամ նրա որոշումներին։

Հատկապես այն պայմաններում, երբ այս օրերին Հայաստանում էին միջազգային օլիմպիական շարժման առանցքային դերակատարներ, եվրոպական և ասիական երկրների մարզաշխարհի ղեկավարներ և նրանց խնդրանքով Գագիկ Ծառուկյանը ընտրվել է Եվրասիական մարզական համագործակցության ասոցիացիայի նախագահ, ու Հայաստանը գտնվում է միջազգային սպորտային շրջանակների ուշադրության կենտրոնում։

Ստացվում է վտանգավոր հակասություն․ մի կողմից Հայաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը միջազգային սպորտային հարթակներում, մյուս կողմից՝ իր իսկ իշխանության քինախնդիր գործողություններով խարխլում է այդ նույն դիրքերի հիմքերը։

Սա բովանդակային առումով, հետևանքների տիրույթում իրավական գործընթաց չէ։ Սա քաղաքական միջամտություն է, որը հղի է միջազգային հետևանքներով։ Եվ եթե այս ընթացքը չկանգնեցվի, ապա Հայաստանի սպորտային համակարգը կանգնելու է ոչ միայն ներքին ճգնաժամի, այլ լիարժեք միջազգային սկանդալի և ճնշումների առաջ»։