Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում
Կանադան, Միացյալ Թագավորությունը, Ավստրալիան, Ճապոնիան, Բրազիլիան, Կոլումբիան, Ինդոնեզիան, Հորդանանը, Սիեռա Լեոնը և Շվեյցարիան համատեղ հայտարարություն են տարածել՝ խորը մտահոգություն հայտնելով Լիբանանում վատթարացող մարդասիրական իրավիճակի և տեղահանվածների հետ կապված ճգնաժամի վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։
Ողջունելով ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև հրադադարը՝ երկրները կոչ են արել նաև «անհապաղ դադարեցնել Լիբանանում ռազմական գործողությունները»։
«Քաղաքացիական անձինք և քաղաքացիական ենթակառուցվածքները պետք է պաշտպանված լինեն ռազմական գործողությունների հետևանքներից։ Մարդասիրական անձնակազմը, որը հանձնառու է պաշտպանել և օգնել ամենախոցելիներին, պետք է հարգվի և պաշտպանվի», – նշված է հայտարարության մեջ։
«Մարդասիրական անձնակազմի անվտանգությանը սպառնացող հարձակումները պետք է դադարեցվեն։ Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է պահպանվի հակամարտության բոլոր կողմերի կողմից բոլոր հանգամանքներում», – ասվում է հայտարարության մեջ։
Երկրները նաև «ամենախիստ կերպով դատապարտել են այն գործողությունները, որոնց հետևանքով սպանվել են ՄԱԿ-ի խաղաղապահներ և զգալիորեն մեծացել են հարավային Լիբանանում մարդասիրական անձնակազմի առջև ծառացած ռիսկերը»։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...