Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան
Մենք կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը, այսօր Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սամվել Կարապետյանի նախաձեռնած դաշինքի կազմում ընդգրկված «Միավորված հայեր» կուսակցության նախագահ Նաիրի Սարգսյանը։
«Բնականաբար, Նիկոլ Փաշինյանի արդարադատությանը պետք է վերաբերվել այնպես, ինչպես իրենք են վերաբերվում երկրին, հայ ժողովրդին և դատական մարմիններին, այսինքն՝ մատերի արանքով։ Արդարադատություն և Նիկոլ Փաշինյանի ժամանակահատված՝ դրանք որևէ աղերս չունեցող հայտարարություններ են»,- ասաց նա։
Անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմության ճամբարում, ըստ էության, մեծ կոնսոլիդացիաներ տեղի չունեցան, Նաիրի Սարգսյանն ասաց.
«Դեռ վաղ է դրա մասին հայտարարելը, որովհետև դաշինքի երեք անդամ կուսակցությունները նոր համագումար են դրել, և հնարավոր են դեռևս միացումներ։ Միացում և լայն կոնսոլիդացիա ասվածը պետք չի պատկերացնել, որ բոլոր քաղաքական ուժերի միացնան։ Կան քաղաքական ուժեր, որ մենք ինքներս չենք ցանկանա, որ միանան։ Օրինակ՝ գոյություն ունեն Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժեր, որ իրենց չի կարելի համարել ընդդիմադիր ուժեր և չի կարելի նրանց հետ կոնսոլիդացնել։ Հետևաբար, այս կոնսոլիդացիան, այս տեսքով, կարծում եմ, արդեն բավարար է Նիկոլ Փաշինյանին տապալելու համար»,- ասաց Նաիրի Սարգսյանը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»