Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան

«Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սեփական հաղթանակի վրա վստահ իշխանության ներկայացուցիչներն իրենց մրցակիցների հանդեպ դիմում են քայլերի, որոնք չպետք է բնորոշ լինեն «վստահի» հոգեբանությունն ունեցողին։ Գործողություններն ու խոսքը ցայտնոտային են, հախուռն, կտրված իրականությունից։ «Վստահություն, բնականաբար, չունի, նույնիսկ մարդու մտքերի արտահայտումից երևում է՝ ներքին վստահությունը կա, թե չկա։ Եթե լինում է ներքին վստահություն, ձայնի տոնայնությունից, տեմբրից, նրա բերած հիմնավորումներից պարզ է դառնում՝ մարդուն կարելի է հավատալ, արժանահավատ է խոսում, թե ոչ։ Իշխանությունների խոսույթը և արժանահավատությունը շատ տարբեր բաներ են, բացարձակ համադրելի չեն։ Խոսում են ինչ-որ բանի մասին, որը չի կարող իրականություն լինել, այն է՝ 65 տոկոս ձայն հավաքելը։ Բոլոր սոցհարցումները ցույց են տալիս, որ ստում են, ինչպես նաև յուրաքանչյուրս իր շրջապատում մարդկանց հետ զրույցի ընթացքում ևս տեսնում է, որ նրանք ստում են։ Չկա այդպիսի աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Հաջորդ կողմից՝ իմ ազգը չի կարող ուղղակի ներել Նիկոլ Փաշինյանին. պետության շարունակական մասնատումներ, հանձնումներ, պետության հիմքերի խարխլումներ, հարձակումներ տարբեր սոցիալական խավերի վրա, դրանք բոլորը, որ հանրագումարի բերենք, ուղղակի հնարավոր չէ ներել այս մարդուն, հետևաբար քարոզչությունը տպավորություն է ստեղծում, որ, այնուամենայնիվ, իրենց բնավորության համաձայն, փորձում են մարդկանց մանիպուլացնել և խաբել, որպեսզի մարդը ընտրություն կատարելու ժամանակ հետևյալ կերպ մտածի՝ մեկ է, Նիկոլ Փաշինյանը ընտրված է, գնանք մեր ձայնը տանք իրեն և իշխանության հետ պրոբլեմներ չստեղծենք։ Սա է Փաշինյանի քարոզչական հիմնական նպատակը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։

Ստացվում է, որ իր գործողություններով և խոսույթով Նիկոլ Փաշինյանը փորձում է բոլորին ասել՝ մենք վերընտրվելու ենք, մի գնացեք ընտրատեղամաս։ Ոչ մեկ անգամ ենք խոսել այն մասին, որ ընտրություններին բարձր մասնակցությունն է Նիկոլ Փաշինյանի չվերընտրվելու առաջին նախապայմանը։ «Նիկոլ Փաշինյանի էլեկտորատը շատ ակտիվ է ընտրական պրոցեսներում։ Եթե հատկապես մարզերում դիտարկում ենք ընտրությունների օրվա պատկերը, տեսնում ենք, որ, կարծես թե, ինչ-որ տոնակատարություն լինի։ Մարդիկ շատ երջանիկ, ուրախ, մեկը մյուսի հետ շատ լավ շփումներով գնում են ընտրությունների, ինչ-որ խմբերով ճաշկերույթներ են կազմակերպում և այլն։ Այս ակտիվ էլեկտորատը միանշանակ գնալու է ընտրության։ Ընդդիմության ձայները, այսինքն՝ մեր էլեկտորատը, շատ ավելի պասիվ է։ Մեկն իր բիզնես գործունեությունից հոգնած տուն է վերադառնում, ընտրատեղամաս չի մտնում, հաջորդը՝ աշխատանքից, մեկ ուրիշն ուղղակի տանից դուրս չի գալիս այդ օրը և այլն։ Այստեղ խնդիրը հետևյալն է. ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս։ Նման պարագայում արդեն Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Ընտրություններին ընդառաջ և դեռ ամիսներ առաջ իրավական տիրույթում բազմաթիվ գործընթացներ սկսվեցին, որոնց ընթացքում հոգևոր հայրերից մինչև գործարար, քաղաքացուց մինչև քաղաքական շարժումներին մասնակցող կանայք ձերբակալվեցին, նաև կալանավորվեցին։ Կարծիք կա, որ ապրիլմայիս ամիսներին նման ճնշումները կարող են սաստկանալ։ Բայց մյուս կողմից՝ սա կարող է նաև փողոցային պայքար գեներացնել Նիկոլ Փաշինյանի դեմ, ինչը ևս բացառված չէ։ «Նիկոլ Փաշինյանը գնալու է յուրաքանչյուր ծայրահեղ քայլի, որովհետև նրա համար իշխանության պահպանումը և իր վերարտադրությունը կենաց-մահու կռիվ է։ Հետևաբար, գնալու է յուրաքանչյուր քայլի, գնալու է ձերբակալությունների, այդ թվում՝ հաշվարկված է գնալու, այսինքն՝ այնպիսի ձերբակալությունների, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ քարոզարշավի վրա՝ ընդդիմադիրների դիրքերը թուլացնելու առումով, բայց և, միևնույն ժամանակ, համընդհանուր փողոց չգեներացնի։ Այսպիսի հաշվարկված ձերբակալությունների միանշանակ գնալու է, և ձերբակալություններն ամենափափուկ գործիքներն են, որ կիրառելու է։ Օրերս մեր թիմակիցներից մեկն ընդամենն իր շրջապատի հետ շփումներում, պահպանելով խոսույթը, նշել էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանին ձայն չտալ, դրան միանգամից հետևել էր զինկոմիսարիատից ծանուցումը՝ 25-օրյա վարժանքների մեկնելու։ Հաջորդի դեպքում՝ բիզնեսի վրա հարձակումներ, մեկ ուրիշին ոստիկանությունը կանչում է և հետը զրույց է ունենում։ Այսպիսի տարբեր միջամտություններ անընդհատ լինում են»,-հավելում է նա։

Զրույցի ավարտին՝ տնտեսության մասին։ Անհանգստացնող են Ռուսաստանի Դաշնությունից եկող ազդակները՝ Ջերմուկի արտահանման, կոնյակի գործարանի լիցենզիայի հետ կապված և այլն։ «Նախ՝ անդրադառնամ Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպմանը։ Դեռևս վստահ չեմ, որ այդ հանդիպումը տնտեսական օրակարգի շուրջ է եղել, ենթադրում եմ՝ քաղաքական, ընդ որում՝ Ռուսաստանի շահերից բխող որոշակի զրույց է եղել։ Դեռևս չեմ կարող ասել, թե ինչ ակնկալիք է ունեցել ռուսական կողմը, և որքանն է բավարարվել, բայց ամեն դեպքում դեռևս տնտեսական մեսիջներ են գալիս Ռուսաստանից՝ հնարավոր վատատեսական սցենարներ, « Ջերմուկի», Լարսի անցակետով տարբեր ապրանքների հետ կապված սերտիֆիկացման հարցեր ու բարդություններ և այլն, բայց հողի վրա ռեալ աշխատանք, որ արգելվի Հայաստանի Հանրապետությունից արտահանումը կամ առևտրաշրջանառության վրա էական ազգություններ լինեն, փառք Աստծո, դեռևս չունենք։ Եթե հանկարծ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով որոշեն, որ պետք է Հայաստանին տնտեսական պատժի ենթարկեն, ապա Հայաստանի Հանրապետության գոյությունն առհասարակ կվտանգվի։ Սկսենք վառելիքա-էներգետիկ համակարգից։ Հայաստանի էներգետիկայի 72 տոկոս հումքը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից։ Մոտավորապես 30-ից 31 տոկոսը՝ ջերմաէլեկտրակայանները, մոտավորապես 30-ից 32 տոկոսն ատոմակայանն է ապահովում Հայաստանի ներքին էլեկտրաէներգիայի սպառում։ Սա ենթադրում է արդեն հոսանքի անջատումներ, ինչն իր հերթին բերելու է արտադրության կանգ, և լրացուցիչ, այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների փնտրտուքը հանգեցնելու է գնաճի, ընդ որում՝ եթե հնարավոր լինի գտնել այդ աղբյուրները։ Վառելիքային մակարդակում ևս, բնականաբար, հանգեցնելու է գնաճի, հերթերի, և շատ տրանսպորտային միջոցներ չեն կարողանալու օգտվել դրանից, որովհետև պետք է քվոտավորված օգտագործեն։ Օրինակ՝ թեկուզ նույն վառելիքային համակարգը առաջնահերթություն կարող է սահմանել բավարարել միայն բանակի պահանջարկը։ Հետևաբար, առևտրային շրջանառության մեջ վառելիքի դեֆիցիտն էական ազդեցություն է թողնելու։ Ապրանքների արտահանման մասով. Հայաստանի արտահանման հիմնական շուկան՝ խմիչքների, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և այլն, Ռուսաստանն է։ Կտեսնենք գյուղատնտեսների գյուղարտադրանքի փտումներ, դրանց վաճառքի կանգ, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների, այդ թվում՝ տնային տնտեսությունների դժգոհություններ և բողոքի ակցիաներ, կտեսնենք գործարանների փակումներ, աշխատատեղերի կրճատումներ, համատարած գործազրկություն՝ իրենց բոլոր բացասական հետևանքների շղթայական ռեակցիայով, այսինքն՝ գործազրկությունը կբերի աղքատության, աղքատությունը կտանի արտագաղթի տրամադրվածության։ Շատ վնասակար հետևանքներ կլինեն, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որպեսզի նման բան տեղի չունենա»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում