Leasing Expo-ում ԱրարատԲանկի հատուկ առաջարկը գրավել է հաճախորդների մեծ հետաքրքրությունը
Հարյուրավոր այցելուներ և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ Մերիդիան էքսպո կենտրոնում կայացած եռօրյա Leasing Expo 2026-ին ԱրարատԲանկի տաղավարն արժանացել է պոտենցիալ և գործող հաճախորդների ուշադրությանը։ ԱրարատԲանկն առաջարկել է վերականգնվող էներգիայի աղբյուրներից էլեկտրաէներգիա ստանալու և էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգ՝ գրավիչ պայմաններով:
«Լիզինգները տրամադրվում են վերականգնվող էներգիայի զարգացման ծրագրի շրջանակներում, տեղադրվող արևային կայանների և այլ էլեկտրակայանների կառուցման, ընդլայնման և վերակառուցման համար։ Առաջարկն իրենից ներկայացնում է ՀՀ դրամով լիզինգներ, սկսած՝ 8,9 %-ից, որը սուբսիդավորման արդյունքում դառնում է 0,9 %»,- նշել է ԱրարատԲանկի լիզինգային գործառնությունների բաժնի պետ Էդգար Ավագյանը։
Ցուցահանդեսի շրջանակում ԱրարատԲանկի լիզինգի փորձագետները տրամադրել են խորհրդատվություն ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող՝ Լիզինգ cashback-ով և Վերականգնվող էներգիայի զարգացման լիզինգի վերաբերյալ, պատասխանել ֆինանսական վարձակալության հետ կապված հարցերին։
Շահավետ պայմաններով առաջարկ է ներկայացվել նաև տեղահանված արցախցիների համար` դա կօգնի նրանց ինչպես բիզնեսը զարգացնելու, այնպես էլ աշխատանքի հնարավորություն ընձեռելու հարցում։
Նախաձեռնության շահառու, արցախցի Ալյոշա Զաքարյանը մեղվագործ է, շուրջ 10 տարի է, ինչ զբաղվում է մեղվաբուծությամբ և փորձում է ընդլայնել բիզնեսը։ «ԱրարատԲանկի հետ համագործակցում ենք ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակներում, փորձում ենք ձեռք բերել մեղվաբուծական սարք-սարքավորումներ։ ԱրարատԲանկի հետ առաջին անգամ եմ աշխատում, բայց աշխատանքը բանկի հետ շատ հեշտ ստացվեց։ Շատ օպերատիվ և արագ ամեն ինչ կարողացանք կազմակերպել»,-նշել է նա։
«EU4BUSINESS ծրագրի շրջանակներում վարկավորման և լիզինգի ենթակա են այն բիզնեսները, որոնք իրականացնում են արտադրություն և մատակարարում են ծառայություններ, ինչպես նաև զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Լիզինգի առարկա կարող են հանդիսանալ տրանսպորտային միջոցները, արևային վահանակները, մարտկոցները, սարքերը և սարքավորումները, ֆինանսավորվում է նաև կանաչ շինարարությունը, բացառությամբ՝ բազմաբնակարան շենքերի»,- նշել է ԱրարատԲանկի կայուն ֆինանսական զարգացման գծով գործադիր տնօրենի տեղակալի խորհրդական Աննա Ատովմյանը։
ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան