«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը բարձրացրել է աշխատավարձերը
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացրել է աշխատակիցների աշխատավարձերը։ Ընկերության դեպոներում և արտադրական ստորաբաժանումներում աշխատողների աշխատավարձը կբարձրանա 15%-ով։ Կառավարման ապարատի աշխատակիցների համար (բացառությամբ ղեկավար կազմի) աշխատավարձի բարձրացումը կկազմի 10%, հայտնում են ՀԿԵ լրատվական ծառայությունից։
«Ընկերությունում աշխատավարձերի վերանայումը կրում է պարբերաբար բնույթ և պայմանավորված է գնաճային գործընթացների համապատասխան ինդեքսացիայի անհրաժեշտությամբ։ Այս մեխանիզմը ամրագրված է ընկերության և արհմիության միջև կնքված Կոլեկտիվ պայմանագրում։ Փաստաթուղթը նախատեսում է աշխատակիցների համար ընդլայնված սոցիալական երաշխիքներ։
Գործող Կոլեկտիվ պայմանագիրը ներառում է նաև աշխատակիցների սոցիալական աջակցության մի շարք միջոցառումներ, այդ թվում՝ աշխատակիցների և նրանց երեխաների ամառային հանգստի կազմակերպում, առաջին դասարանցիների աջակցություն, գնացքներով անվճար երթևեկության հնարավորություն, երեխայի ծննդյան դեպքում նյութական աջակցություն, ինչպես նաև այլ սոցիալական երաշխիքներ։ Ամեն տարի այս ծրագրերի իրականացման համար արհմիությունները հատկացնում են շուրջ 250 մլն դրամ։
Ընթացիկ որոշումը, որը կայացվել է ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև կառուցողական երկխոսության արդյունքում, նախատեսում է ավելի մեծ չափով ինդեքսավորում, քան պաշտոնական գնաճն է եղել 2025 թվականին։ Սա հնարավորություն է տվել էապես բարձրացնել աշխատակիցների եկամուտների մակարդակը։
Ընկերությունը շարունակելու է իրականացնել իր սոցիալական քաղաքականությունը Կոլեկտիվ պայմանագրի շրջանակներում և զարգացնել արդյունավետ համագործակցությունը աշխատակիցների հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան