Մատվիենկոն հայտարարել է Ադրբեջանի հետ համագործակցության նոր հնարավորությունների մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «Ադրբեջանական ավիաուղիներին» (AZAL) պատկանող ինքնաթիռի վթարի հետևանքների հետ կապված վերջնական կարգավորումը նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա զարգացման համար։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այս մասին ապրիլի 15-ին հայտարարել է Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Միլլի Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ։«Մենք շատ ուրախ ենք, որ երեկ (ապրիլի 15-ին) մեր կառավարությունները վերջնական որոշում կայացրին՝ լուծելու ինքնաթիռի ողբերգական վթարի հետևանքները։
Մենք ավարտեցինք այս փուլը, և սա նոր հնարավորություններ է բացում ռուս-ադրբեջանական փոխշահավետ հարաբերությունների հետագա զարգացման համար», – ասել է Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ նման հարաբերությունները հսկայական ներուժ ունեն փոխշահավետ համագործակցության համար և զարգանում են զանազան ոլորտներում։
Մատվիենկոն գոհունակություն է հայտնել երկու երկրի միջև միջխորհրդարանական համագործակցության զարգացման կապակցությամբ։Մատվիենկոյի և Գաֆարովայի հանդիպումը տեղի է ունեցել Ստամբուլում՝ Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովի շրջանակներում։
Ադրբեջանը և Ռուսաստանը համաձայնության են եկել 2024 թ. դեկտեմբերի 25-ին Ակտաուի մոտակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) ընկերությանը պատկանող Embraer 190 ինքնաթիռի կործանման հետևանքների կարգավորման շուրջ, որը կներառի նաև Ռուսաստանի կողմից փոխհատուցման տրամադրում։Համաձայնությունը ձեռք է բերվել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի միջև Դուշանբեում 2025 թ. հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...