«Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է կասկածի տակ դնել ընտրությունները. Դավիթ Ղազինյան
Չեմ կարողանում հասկանալ այս գործելաոճը, հերթական անգամ խուզարկություններ, նորից կնոջ են բերման ենթարկել, մեր նախընտրական ցուցակում տեղ գտած Հասմիկ Ամիրզադյանին։ Այս մասին, այսօր Հակակոռուպցիոն դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
Նշենք, որ վերջին տվյալներով «Ուժեղ Հայաստան» կուսակցության Արտաշատի տարբեր գրասենյակներից բերման է ենթարկվել շուրջ 15 մարդ։
«Այնպես չի, որ մենք սրան չենք սպասում, ուղղակի իշխանությունը դեռ չի հասկացել, որ այդ ամբողջը իրենց դեմ է աշխատում։ Ամեն մի իրենց կարծիքով վախեցրած մարդու հետևից 10 մարդ գալիս է»,–ասաց նա։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ամենի նպատակն այն է, որ «Ուժեղ Հայաստանին» չգրանցեն և թույլ չտան մասնակցել ԱԺ ընտրություններին, Ղազինյանը պատասխանեց. «Անդրկովկասի երկրորդ բռնապետի տիտղոսին հասած մարդը անգամ չի կարող այդ ճոխությունը իրեն թույլ տալ, որովհետև «Ուժեղ Հայաստանին» չգրանցելը նշանակում է ընտրությունները իրականում դնել կասկածի տակ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ կարող են իշխանության ձգտող, այսինքն 50+ տոկոսի հավակնող ուժին չթողնել մասնակցել։ Այդ դեպքում ո՞նց են պատասխան տալու այդ 50% մարդկանց։
Ինչ վերաբերում է սարքելուն, իրենք դրա մասնագետն են, ամեն ինչ էլ կարող են սարքել, բայց արդեն հավատացող չկա։ Անգամ դատարանները նույն զանգովի արդարադատության սկզբունքով, չեն կարողանում գործել, որովհետև որևէ հիմք չկա»։
Նա հավաստիացրեց, որ իրենք պատրաստ են բոլոր տարբերակներին, այդ թվում կուսակցությանը չգրանցելուն. ««Բոլոր տարբերակներին հակազդելու միջոցները ունենք, ուղղակի հասկանալի պատճառներով այս պահին չեմ կարող նշել։
Ինչքան ուզում է՝ թող մարդկանց փակի տակ պահեն, բայց որոշել են նաև կանա՞նց պահել։ Չեն հասկանում, որ «Ուժեղ Հայաստանում» կանայք էլ են շատ ուժեղ»։
Անդրադառնալով նրան, որ «Ուժեղ Հայաստանի» անդամներին մեղադրում են բարեգործությն արգելքը խախտելու և ընտրակաշառք բաժանելու մեջ, Ղազինյանը նկատեց, որ կենսաթոշակները վերջին պահին 10 հազարով բարձրացնելը հենց ընտրակաշառք է. «Անգամ Սամվել Կարապետյանից «խլած» ՀԷՑ–ում են ընտրակաշառք բաժանում՝ աշխատավարձ բարձրացնելով։ Ոչ մի տրամաբանության մեջ դա չի տեղավորվում»։
Նա հավաստիացրեց, որ այս բռնաճնշումներն արդյունք չեն տալու. «Սամվել Կարապետյանը ի տարբերություն իրենց առաջնորդի, ժողովրդին չթողեց փախավ, առաջինը ինքը գնաց նստեց։ Իսկ դա արդեն նշանակում է, որ մեր ժողովուրդը տեսել է ղեկավարի կամքը և հիմա էլ տեսնում է կամքը պայքարելու համար՝ մեկ միլիարդանոց ընկերություն կորցնել, վեց ամիս կալանավայրում, մոտավորապես արդեն չորս ամիս տնային կալանքի տակ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»