«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում. խոսնակ
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և համակիրների ձերբակալությունները գնահատում ենք որպես ուղիղ քաղաքական հետապնդում կուսակցության դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար Մարիաննա Ղահրամանյանը։
«Սա նախորդ օրերի գործընթացի շարունակությունն է, բերման ենթարկվածների թվում էլի կին կա, ով Արտաշատի գրասենյակից Հասմիկ Ամիրզադյանն է, նախորդ օրերին էլ այս իշխանությունների թիրախում Գոհար Ղումաշյանն ու Վերժինե Ստեփանյանն էին:
Նիկոլ Փաշինյանը փորձում է կանանց միջոցով պայքարել ու ճնշումներ գործադրել, բայց այս քրեական հետապնդումները մեզ չեն վախեցնում, չեն կանգնեցնում, մենք գնում ենք ու գնալու ենք մեր նախանշած ուղով: Այս ամենը իշխանությունների վախի հերթական դրսևորումն են, գաղտնիք չէ, որ Հայաստանում իրավապահ մարմինները վաղուց դարձել են պատվերով կարվող քրեական գործեր իրականացնողներ, վաղուց դարձել են ֆեյսբուքյան ստատուսներով քրեական գործեր հարուցողներ և իրականացնողներ, այնպես որ, այս գործընթացները մեզ ամենևին չեն զարմացնում»,- նշել է Ղահրամանյանը:
Մարիաննա Ղահրամանյանը հավելեց, որ առավոտից իրենց փաստաբանների գործունեությունը խոչընդոտվում է, նրանք չեն կարողանում մտնել Հակակոռուպցիոն կոմիտեի շենք: Ղահրամանյանի խոսքով՝ մի քանի փաստաբանի է հաջողվել ներս մտնել, այն էլ ահազանգերից և դիմումներից հետո:
«Փաստաբանների մի մասը մինչև հիմա կանգնած է և սպասում է, որպեսզի կարողանա մոտենալ իր վստահորդին և համապատասխան պաշտպանություն իրականացնել, բերման ենթարկվածներ կան Հակակոռուպցիոն կոմիտեի նաև այլ հասցեներում»,- նշել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»