Ո՞վ է դառնալու «Տարվա ուսուցիչը» (տեսանյութ)
Ո՞վ է դառնալու 2026 թվականի «Տարվա ուսուցիչը»: Այսօր պաշտոնապես մեկնարկեց նոր կրթական նախաձեռնություն՝ «Կորիզ» կրթական ծրագրի և «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամի համագործակցությամբ իրականացվող առաջին համապետական ուսուցչական մրցույթը։
«Ութ առարկաների շրջանակում մեր սիրելի ուսուցիչները կկարողանան մասնակցել երկու փուլերից բաղկացած մրցույթների, որը կամփոփվի շքեղ շոու -մրցանակաբաշխությամբ։ Գլխավոր առաքելությունը կլինի մեծարել ուսուցչին, կարևորել նրա մասնագիտությունը և ցույց տալ հասարակությանը, որ նրանք, ում վստահում ենք մեր երեխաների կրթությունը, ունեն ամենից կարևոր մասնագիտությունը, և տարին գոնե մեկ անգամ պետք է կարողանանք վերադարձնել այն հարգանքը, որին արժանի են» ,-ասում է «Կորիզ» կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանը։
«Տարվա Ուսուցիչ 2026»-ը բացառիկ նախաձեռնություն է, որն առաջին անգամ Հայաստանում կենտրոնանում է հենց ուսուցչի մասնագիտական զարգացման, ճանաչման և արժևորման վրա։
«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի» հիմնադրամն արդեն 10 տարի է՝ տարբեր ծրագրեր է իրականացնում դպրոցներում։ Կազմակերպության հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը նման նախաձեռնությունը կարեւորում է ամբողջ աշխարհում տեղի ունեցող կրթական բարեփոխումների համատեքստում։
«Տարվա ուսուցիչ» մրցույթը կանցկացվի երկու առցանց փուլով՝ ուսուցիչների համար հատուկ ստեղծված նոր հարթակում՝ Teacher.Koreez.am ։ Գրանցման վերջնաժամկետը հունիսի 19-ն է։
Լավագույն արդյունք գրանցած ուսուցիչները կհրավիրվեն Koreez-ի ավանդույթ դարձած հանդիսավոր մրցանակաբաշխությանը, որտեղ կհայտարարվեն մրցույթի հաղթող ուսուցիչների անունները։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան