Պոլսո հայոց պատրիարքը մտահոգություն է հայտնել Եկեղեցի–կառավարություն լարվածության շուրջ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան, հանդիպում ունեցել պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Պոլսո հայոց պատրիարքարանը։
Պոլսո հայոց պատրիարքն անդրադարձել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու որոշ հոգևորականների և Հայաստանի կառավարության ներկայացուցիչների միջև առճակատումներին՝ այդ առնչությամբ հայտնելով իր մտահոգությունները։ Նշվում է, որ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հաշտություն և համերաշխություն կվերահաստատվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայաստանի կառավարության միջև։
Պոլսո հայոց պատրիարքը նաև ընդգծել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացման սահուն ընթացքը ապահովելու կարևորությունը, ապագայում դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու ամրապնդումը, որը հույս պիտի ներշնչի տարածաշրջանի ժողովուրդների համերաշխ գոյատևման և միասնական զարգացման առումով։
Նշվում է, որ Պոլսո հայոց պատրիարքը հաջողություն է մաղթել Ալեն Սիմոնյանին ազգանվեր և ազգօգուտ գործունեության մեջ։
Հաղորդագրության համաձայն՝ Ալեն Սիմոնյանը ցանկություն է հայտնել հանդիպել նաև Ստամբուլում հայկական մամուլի ներկայացուցիչների հետ, որը կայացել է պատրիարքարանի դահլիճում։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...