Պաշտպանը կարևորում է պետության անընդհատ ուշադրությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին
Մարդու իրավունքների պաշտպանն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների իրավունքները՝ ուշադրության կենտրոնում։
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է Վանաձորում գործող՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար նախատեսված «Սաբինե» փոքր խմբով տուն։
2018 թվականին «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության կողմից հիմնադրված հաստատությունը գործում է «Ավստրիական Կարիտաս (Ինսբրուք)» կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։ Այն ընտանեկան տիպի այլընտրանքային խնամքի ծառայություն մատուցող հաստատություն է, որտեղ երեխաները ստանում են անհրաժեշտ խնամք։
Երեխաների, ծրագրի ղեկավար Թամարա Սիմոնյանի և աշխատակիցների ուղեկցությամբ Պաշտպանը շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, ենթակառուցվածքներին, անձնակազմի աշխատանքին, ինչպես նաև երեխաների առօրյային և նրանց կենսապայմաններին։
Այցի ընթացքում Անահիտ Մանասյանը ջերմ և անմիջական զրույց է ունեցել երեխաների հետ՝ նրանց հրավիրելով այցելել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ։ Իրավունքներին առնչվող տարատեսակ հարցեր քննարկվել են անձնակազմի հետ:
Անահիտ Մանասյանը առանցքային է համարում երեխաների լավագույն շահի առաջնահերթության ապահովումը՝ ընդգծելով երեխայի ձայնի լսելիության, կրթության, առողջության և սոցիալական ներառման իրավունքի լիարժեք իրացման կարևորությունը։
Պաշտպանը կարևորում է պետության անընդհատ ուշադրությունը երեխաների իրավունքների պաշտպանության հարցերին` շեշտադրելով համակարգային խնդիրների լուծման ուղղությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու կարևորությունը:
Մարդու իրավունքների պաշտպանի շփումները երեխաների հետ կրում են շարունակական բնույթ, իսկ երեխաների իրավունքներին առնչվող հարցերը Պաշտպանի կողմից հասցեավորվում են ամենօրյա ռեժիմով:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...