Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է վճարումների հնարավորությունները Ռուսաստանից ժամանող զբոսաշրջիկների համար

Տուրիստական սեզոնին ընդառաջ՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ուժեղացնում է իր էկվայրինգային ենթակառուցվածքը՝ ընդլայնելով ցանցը և ներդնելով թվայնացված վճարային լուծումներ։ Սա հնարավորություն է տալիս վճարել գնումների համար առավել արագ և հարմար, այդ թվում՝ ինտերնետ միջավայրում։ Բանկի POS-տերմինալների ցանցն ընդգրկում է զբոսաշրջային ոլորտի հիմնական օբյեկտները՝ ապահովելով օպերատիվ և հարմարավետ վճարումներ։

Ռուսաստանից այցելուների թվի աճի ֆոնին՝ ՎՏԲ-Հայաստան Բանկն ընդլայնում է անկանխիկ վճարումների հնարավորությունները՝ դարձնելով երկրի տարածքում վճարման գործընթացն առավել հարմարավետ։ Բանկը շարունակում է մնալ տեղական շուկայում միակը, որն ընդունում է «МИР» վճարային համակարգի քարտեր։ Սա հնարավորություն է տալիս զբոսաշրջիկներին առանց կանխիկի օգտագործման վճարել հյուրանոցներում, ռեստորաններում, խանութներում, բժշկական հաստատություններում և սպասարկման կետերում։ Բացի այդ, Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված են POS-տերմինալներ, որոնց միջոցով «МИР»–ի քարտապանները կարող են կանխիկացնել գումարներ ավելի շահավետ փոխարժեքով։

Տուրիզմի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսական աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։ Վերջին տարվա արդյունքներով՝ երկիր այցելել է ավելի քան 2 միլիոն զբոսաշրջիկ, որոնցից ավելի քան 40%-ը Ռուսաստանի քաղաքացիներ են։ Ընդհանուր զբոսաշրջային հոսքն աճել է 2.5%-ով, ինչը վկայում է որպես զբոսաշրջային ուղղություն Հայաստանի նկատմամբ կայուն հետաքրքրության մասին։

Անկանխիկ վճարումների ենթակառուցվածքի ընդլայնումը նպաստում է ծառայությունների որակի բարձրացմանը և աջակցում է զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացմանը։ Բանկի POS-տերմինալների ցանցը շարունակում է ակտիվորեն աճել․ վերջին տարվա ընթացքում գործող տերմինալների թիվն ավելացել է 76%-ով՝ հատկապես առևտրի, ռեստորանային և հյուրանոցային բիզնեսի ոլորտներում։ Զուգահեռ Բանկը զարգացնում է նաև Ինտերնետ-էկվայրինգը․ միացված սարքերի քանակն աճել է 117%-ով, ինչն արտացոլում է օնլայն վճարումների նկատմամբ աճող պահանջարկը։

«Տուրիզմի աճն անմիջականորեն ազդում է վճարային ենթակառուցվածքի պահանջների վրա․ բիզնեսի համար կարևոր է առաջարկել հաճախորդների համար սովորական վճարման եղանակներ։ Մենք զարգացնում ենք էկվայրինգը որպես գործիք, որն օգնում է արդյունավետ սպասարկել հաճախորդների աճող հոսքը։ Էկվայրինգը բիզնեսին օգնում է ավելացնել վաճառքները, ինչը դրական ազդեցություն ունի թե՛ հաճախորդների, թե՛ Հայաստանի տնտեսության վրա։ 2026թ. մեր ծրագրերում նախատեսված է նոր էկվայրինգային պրոդուկտների գործարկում՝ հաշվի առնելով մեր հաճախորդների առանձնահատկությունները, ինտեգրացիաների զարգացումը և սակագների հետագա օպտիմալացումը», – նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Եվգենի Մոտովիլովը։

Այս փուլում հատուկ ուշադրություն է դարձվում Ինտերնետ-էկվայրինգի զարգացմանը։ Բանկը ներդնում է օնլայն բիզնեսի համար նախատեսված լուծումներ՝ կայքում վիրտուալ վճարային համակարգ (V-POS) և վճարումների կատարում հղումով (E-com)։ Սա բիզնեսներին հնարավորություն է տալիս ընդլայնել վաճառքի ուղիները և պարզեցնել վճարումների ընդունման գործընթացը։ Օգտատերերի համար այս լուծումներն ապահովում են ծառայությունների դիմաց նախապես վճարելու հնարավորություն, այդ թվում՝ հյուրանոցների ամրագրում «МИР» քարտերով՝ դարձնելով ուղևորությունների պլանավորումն ավելի հարմարավետ։

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: