Դավիթ Խաժակյանը չի լինելու ցուցակում. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, եւ հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։
Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի շատ վնասելու են իշխանափոխության գործընթացին, քան օգնելու, եւ իմաստ չունի միայնակ մասնակցել, Խաժակյանն այդ թեւում է եւ այդ պատճառով է հրաժարվել: Երեկ նա փորձեց այլ կերպ մեկնաբանել․ «Այս փուլում ունեմ աշխատանքային ծանրաբեռնվածություն եւ որոշել եմ չմասնակցել ընտրություններին՝ որպես պատգամավորի թեկնածու»։
Մեր տեղեկություններով, այդուհանդերձ, որպեսզի թիմին չվնասի, նա չի խզելու կապը կուսակցության հետ, սակայն հարցազրույցներ չի տալու, բանավեճերի չի մասնակցելու»:
Ավելին՝ այստեղ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան