Ինքը՝ Սարիկին, Սարիկը՝ քաղաքացուն․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Թեեւ օրեր առաջ Նիկոլ Փաշինյանից պետական ապարատին եւ իր թիմակիցներին հրահանգ էր իջեցվել հուժկու ավտոերթ, ապա եւ՝ Գյումրիում համերգ-հանրահավաք կազմակերպելու մասին, սակայն իշխանության մեր աղբյուրները պատմում են, որ ավտոերթի ու համերգի արդյունքներից Փաշինյանը հերթական անգամ հավասարակշռությունը կորցրել է եւ շան լափ թափել պատասխանատուների վրա։
Հատկապես, զայրացել է նրանից, որ Գյումրուց եւ հարակից համայնքներից գրեթե մարդ չի մասնակցել միջոցառմանը: Լավագույն հաշվարկներով՝ 100-200 տեղացի է եղել, ամբողջ բազմությունը Երեւանից իր հետ գնացածներն ու մարզպետների հավաքագրած մարդիկ են եղել։
Գյումրիի Վարդանանց հրապարակում կայացած համերգից հետո Փաշինյանը եւ ՔՊ ակտիվը հավաքվել են «Յաղլա» սրճարանում կամ, ինչպես գյումրեցիներն են ասում՝ «յաղլանոցում», եւ բուռն քննարկում է եղել:
Փաշինյանն ամենավերջին խոսքերն է ասել թիմակիցներին եւ մանավանդ Գյումրու ներկայացուցիչներին: Ամենից շատ բաժին է հասել Սարիկ Մինասյանին, որ գոնե մի հազար մարդ չի կարողացել հավաքել: Ասել է, որ հրապարակում գտնվողներին ինքը դեմքով ճանաչում է` իր մշտական ուղեկիցներն են, որ տարբեր միջոցառումներին լինում են, «դուք մի մարդ չեք կարողացել բերել»։
Սարիկին էլ նախատել է՝ Գյումրու ՀԷՑ-ի մասնաճյուղը դրել ենք «տակդ», չես կարողանում մարդ բերել։ Ասում են` այս խոսակցությունից «մեր Սարիկն» այնքան է վատացել, որ դրանից հետո է Ֆեյսբուքում բաց տեքստով հայհոյանք է գրել իրենց քննադատող քաղաքացու հասցեին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան