Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըԱրամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին«Համահայկական Ճակատ» կուսակցության համար 5 հերթական համագումարը Ադրբեջանի հետ միակողմանի սահմանազատման արդյունքում տուժելու են բոլոր քաղաքացիները. Ավետիք Չալաբյան Ադրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն Մանվելյան Հանքից մինչև բարձր տեխնոլոգիական արտադրություն․ ինչու է ԶՊՄԿ-ի համար մարդկային կապիտալը դառնում զարգացման առանցք Իշխանության վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը այսօր կախման մեջ է գտնվում. Ցոլակ ԱկոպյանՀայ ժողովրդի մեծ մասը մանդատ չի տվել Փաշինյանին և իր քաղաքական թիմին. Աննա Կոստանյան Հարություն Հարությունյան. «Իշխանությունը ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրություն չունի, իսկ օրենքն ընդունել է՝ հանրաքվեն կանխելու համար» Քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է զբաղվել գիտությամբ, պետք է ուսումնասիրել քաղաքական միտքը. Մհեր ԱվետիսյանԿարո՞ղ ենք արդյոք ինքներս ապահովել մեր հացի պահանջարկը Փաշինյանի սուտը բացահայտված է. Ուժեղ Հայաստան Ժողովուրդը որևէ մանդատ չի տվել իշխանությանը, որ Արցախի հարցը փակված համարի. Մենուա ՍողոմոնյանԿարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան

«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թրամփի ուղին» Հայաստանի իշխանություններն օգտագործում են որպես քաղաքական գործիք, հատկապես նախընտրական այս շրջանում։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմն իր հետքը կարող է թողնել այս ճանապարհի՝ իրականություն դառնալու փաստի վրա։ Քաղաքագետ Արա Պողոսյանն առաջարկում է նախ քննարկել, թե ինչպիսին է TRIPP-ի նախապատմությունը։ «Ինչո՞ւ այս ծրագիրն առաջ եկավ և ի՞նչ նպատակներ ուներ։ Բաքուն և Անկարան հետևողականորեն Հայաստանից պահանջում էին միջանցք։ Որպեսզի Միացյալ Նահանգների կամ Դոնալդ Թրամփի անձնական ջանքերը հաջողվեին և ստանային որոշակի արդյունավետություն, պետք էր Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները համադրել այնպիսի մի նախագծի մեջ, որը սուր չէր ընկալվի Հայաստանում և միաժամանակ նահանջ չէր ընկալվի Ադրբեջանում և Թուրքիայում։ Այսպիսի իրավիճակում առաջ եկավ TRIPP նախագիծը, որը փորձ արվեց վերաֆորմատավորել որպես զուտ կոմերցիոն նախագիծ, ընդ որում՝ հատկապես Հայաստանի իշխանությունները ներկայացնում են սա որպես զուտ հայ-ամերիկյան նախաձեռնություն, որը որևէ առնչություն չունի միջանցքային տրամաբանության հետ, և որ օգոստոսին նախաստորագրված հայտարարությունը ենթադրում էր հավասարազոր կամ հայելային ճանապարհների բացում, ինչն, ըստ էության, հետագայում ավելի դետալիզացվեց, և պարզ դարձավ, որ Ադրբեջանում և Թուրքիայում ընկալումը այդպիսին չէ։ Ադրբեջանը և Թուրքիան այս նախագիծը ընկալում են որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մաս։ Հատկապես սա ուղղված է արտաքին խաղացողներին, մասնավորապես՝ Եվրոպական միության հիմնական պետություններին և Միացյալ Նահանգներին, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է լինել նաև Միջին միջանցքի մաս կամ այլընտրանք։ Գիտենք՝ թե՛ Միջին միջանցքը, թե՛ մյուս միջանցքային նախագծերը, այդ թվում՝ նաև Չինաստանի նախաձեռնած գոտին և ճանապարհն ունեն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ադրբեջանը և Թուրքիան, ձգտելով սրան տալ աշխարհաքաղաքական աստառ, փորձում են ամեն գնով ճնշումը մեծացնել Հայաստանի վրա, որպեսզի դա իրականություն դառնա։ Ի՞նչ ունենք իրականության մեջ։ Ադրբեջանը շարունակում է այս ճանապարհն ընկալել որպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» կամ դրա մի մաս, Թուրքիան սա համարում է իր համար կարևոր տարանցիկ երթուղի, որը պետք է Միջին Ասիան կապի Թուրքիայի և վերջինիս միջոցով՝ Եվրոպայի հետ։ Մյուս կողմից՝ ունենք այն, որ մասնավորապես Ադրբեջանը պահանջում է և, կարծեք թե, ստացել է դրա համար անհրաժեշտ տեխնիկական լուծում, որպեսզի իր քաղաքացիները չհանդիպեն հայ սահմանապահներին։ Այս խնդիրը, ըստ էության, ևս լուծված է այն մեխանիզմներով, որոնք առաջարկում է TRIPP-ը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Պողոսյանը։

Ընդգծում է՝ սա մի նախագիծ է, որը ոչ թե Միացյալ Նահանգների համար ունի մեգանախագծի էֆեկտ, որից միլիարդավոր դոլարներ են հոսելու Միացյալ Նահանգներ, ինչ-որ դրամական միջոցներ են մտնելու Հայաստան, այլ սա ընդամենն իրական քաղաքական աստառի տնտեսական երանգավորումն է, որը պետք է Հայաստանում չառաջացնի որևէ դիմադրություն և զուտ որպես տնտեսական նախագիծ ընկալվի։ «Բնականաբար, այսպիսի ցանկացած պրոյեկտ չի կարելի դիտարկել զուտ տնտեսական, որովհետև այն ունի քաղաքական և աշխարհաքաղաքական նշանակություն, և այն երբեք իրականություն չէր լինի, եթե Ադրբեջանի պահանջը և ճնշումը չլիներ։ Եթե դա տեսականորեն լավ բան լիներ, ապա առանց Ադրբեջանի պահանջի այդպիսի բազմաթիվ ճանապարհներ կկառուցեինք, այդ թվում, օրինակ՝ հյուսիսային ճանապարհ։ Բայց քանի որ այն ունի քաղաքական, մասնավորաբար՝ տարածաշրջանային քաղաքական և աշխարհաքաղաքական մեծ նշանակություն, ապա հենց Մեղրու հատվածում է նախատեսվում այսպիսի ճանապարհ, որին ասում ենք TRIPP։ Սա մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո, առանց որոնց Հայաստանում նման ճանապարհի անհրաժեշտություն չէր լինի։ Եթե սա դիտարկենք արդեն ԻրանՄիացյալ Նահանգներ, Իրան-Իսրայել հակամարտության դիտանկյունից, ապա կարծում եմ, որ այս նախագծի մասով հայտարարությունները, որ այն բնավ իրականություն չի դառնալու, կամ ուր որ է իրականություն կդառնա, երկուսն էլ չափազանցված են այն իմաստով, որ այս նախագիծն ունի երկու հստակ շահառու, որոնք հիմա ակտիվորեն փորձում են իրենց բաժին ճանապարհները կառուցել։ Կարծում եմ, որ այս երկու շահառուները՝ Թուրքիան և Ադրբեջանը, ամեն ինչ կանեն, որ այս ճանապարհն իրականություն դառնա։ Պատահական չէր, որ շեշտեցի՝ երբեք այսպիսի նախագծի կարիք չէր լինի, եթե Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ճնշում, պարտադրանք և սպառնալիք չլիներ։ Հետևաբար՝ այն հայտարարությունները կամ կանխատեսումները, որ TRIPP-ն իրականություն չի դառնա, կարծում եմ՝ չափազանցված են, որովհետև հիմնական երկու շահառուներն ամեն ինչ կանեն, որ դա իրականություն լինի եթե ոչ որպես TRIPP, ապա, լավագույն դեպքում, որպես այլ կարգավիճակ ունեցող նախագիծ»,-նկատում է մեր զրուցակիցը։ Վերջին օրերին քննարկման տիրույթ է վերադարձել նաև հայ-թուրքական սահմանի բացման հարցը։

Քաղաքագետն ասում է՝ ինչո՞ւ պետք է Թուրքիան ցանկություն ունենա միանգամից բացել սահմանները և ի՞նչ է դրանից շահում։ «Եթե հիմա մեզ ասեն տնտեսական շահի և այլնի մասին, ապա դա ֆիկցիա է։ Թուրքիայի և, ընդհանրապես, ցանկացած նորմալ պետության համար ոչ այնքան տնտեսական շահն է գերակա իր ազգային անվտանգության համատեքստում, որքան հենց ազգային անվտանգության մյուս՝ առավել կարևոր բաղադրիչները։ Դրանցից թերևս ամենակարևորը պետության ազդեցության տարածումն է ոչ միայն կոշտ ուժի, այլ նաև ուժային այլ հայեցակարգերի շրջանակներում։ Ինչո՞ւ Թուրքիան մինչև այսօր չի բացել սահմանը։ Էրդողանը հայտարարում էր, որ այս տարվա հունվարից խորհրդանշական քայլեր կարվեն Հայաստանի համար։ Ինչո՞ւ չեն արվել։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ հայթուրքական հարաբերությունները առանձին չեն հայ-ադրբեջանականից, և Թուրքիան հստակ նախապայմաններ է առաջադրել։ Այդ նախապայմանները եղել են միշտ, որքան էլ Հայաստանի որևէ իշխանություն հայտարարի, որ իր ժամանակ նախապայման չի եղել։ Հատկապես այդ նախապայմաններն ընդգծված են այսօր։ Քըլըչի հետ բանակցություններում հայտարարում էին՝ որևէ նախապայման չկա, պայմանավորվել ենք առանց նախապայմանների, ինչն արդեն նշանակում էր, որ հստակ նախապայմաններ գոյություն ունեն։ Թուրքական կողմը երբեք չի հրաժարվելու դրանցից։ Դրանք վերաբերում են ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև առավել գլոբալ հարաբերություններին։ Այստեղ խնդիրը ոչ այնքան զուտ տարածաշրջանային է, որքան աշխարհաքաղաքական։ Դա պետք է բավարարի Թուրքիայի աշխարհաքաղաքական նկրտումները։ Իմ կարծիքով, հայ-թուրքական սահմանի բացումը չափազանց երկար ու ծանր պրոցես է լինելու։ Թուրքիան փորձելու է հնարավորինս շատ բան ստանալ Հայաստանից։ Որքան շատ են խոսում բաց սահմանների մասին, այնքան ազդակները շատ են, որ այդ բաց սահմանները չեն լինելու, ինչքան քիչ խոսեն, այնքան արագ կլինի այդ պրոցեսը, իսկ եթե խոսում են դրա մասին պարբերաբար, նշանակում է, որ խնդիրները շատ ավելի խորքային են»,-հավելում է նա։

Հարցնում եմ՝ իսկ մեր հանրությունը բաց սահմանների պարագայում կունենա՞ անվտանգության լիարժեք զգացում։ «Սա իրականում շատ կարևոր խնդիր է, որը հեշտ չէ լուծել. այն վերաբերում է ոչ միայն միջպետական, այլև միջէթնիկ, միջկրոնական հարաբերություններին։ Այն ատելությունը, որը գեներացված է ադրբեջանական, թուրքական հասարակությունների մեջ, առավել ևս՝ առավելապաշտական այն ձգտումները, որոնք նրանք ունեն, պարբերաբար դրսևորվելու են այս կամ այն ձևով, և մշտապես ունենալու ենք տագնապային իրավիճակներ, անկախ նրանից՝ դա կլինի միջպետական, թե հանրային մակարդակներում»,-եզրափակում է Արա Պողոսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում