Իրանի գերագույն առաջնորդը համաձայնություն է տվել ԱՄՆ-ի հետ բանակցություններին. Axios
Իրանական պատվիրակությունը ստացել է գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի համաձայնությունը՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններին մասնակցելու համար։ Այս մասին գրում է Վեդոմոստի-ն՝ հղում անելով Axios-ին։
«Իրանական թիմը սպասում էր գերագույն առաջնորդի թույլտվությանը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն ստացվել է երկուշաբթի երեկոյան»,- ասվում է նյութում։
Զրուցակիցներից մեկի խոսքով՝ իրանական կողմը ձգձգում էր բանակցությունները բանակցողների վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից գործադրվող ակնհայտ ճնշման պատճառով։ Հանդիպման ամսաթվի հետաձգման նպատակը ավելի կոշտ դիրքորոշման հասնելն է. ոչ մի բանակցություն մինչև ամերիկյան շրջափակման դադարեցումը։
Պարբերականի տվյալներով՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ապրիլի 21-ի առավոտյան կմեկնի Իսլամաբադ՝ Իրանի հետ պատերազմի ավարտի հնարավոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար։
Ապրիլի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վենսը և նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել են Իսլամաբադ՝ Իրանի հետ բանակցությունների նոր փուլի նախապատրաստման համար։ Թրամփը հերքել է Իրանի հայտարարությունները բանակցություններին մասնակցելուց հնարավոր հրաժարման մասին։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...