Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի
Թարմացված տվյալների համաձայն` փետրվարի 28-ին Իրանի դեմ գործողության սկզբից ի վեր վիրավորում է ստացել առնվազն 415 ամերիկացի զինծառայող: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս տվյալները ներկայացրել է Պենտագոնը:
Ըստ հաղորդագրության՝ մարտական գործողությունների ընթացքում վիրավորվել է բանակի 271 զինծառայող, ռազմածովային ուժերի 63 նավաստի, 19 ծովային հետևակ և ռազմաօդային ուժերի 62 զինծառայող։ Վիրավորների մեծ մասն արդեն վերադարձել է ծառայության։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ գեներալ Դեն Քեյնը, ամերիկացի զինծառայողների մեծ մասը վիրավորվել է իրանական անօդաչու թռչող սարքերի գրոհների հետևանքով։
Բացի այդ, մարտական գործողությունների ընթացքում զոհվել է տասներեք ամերիկացի զինծառայող, այդ թվում՝ վեցը Քուվեյթում և մեկը՝ Սաուդյան Արաբիայում։ Մյուսները զոհվել են ամերիկյան լիցքավորող ինքնաթիռի կործանման հետևանքով։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...