Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը. Կալաս
Եվրամիության 26 երկիր պատրաստ է աջակցել Վրաստանի դեմ պատժամիջոցների կիրառմանը: Այս մասին արտաքին գործերի նախարարների հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։
Լրագրողը Կալլասին հարցրել է Վրաստանի դեմ թիրախային պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին։ Նա հաստատել է, որ ընդհանուր տրամադրվածություն կա։
«Ընդհանուր տրամադրվածությունն այնպիսին է, որ եթե մենք պնդեինք պատժամիջոցների հարցում, օրինակ՝ նրանց նկատմամբ, ովքեր գործողություններ են իրականացնում ընդդիմության կամ ազատ լրատվամիջոցների դեմ, ապա 26 երկիր կլիներ «կողմ», և միայն մեկը հանդես կգար «դեմ»»,- ասել է Կալլասը։
Ըստ Կալլասի՝ ԵՄ-ն մտադիր է փոխել Վրաստանի հետ փոխգործակցության մարտավարությունը։ Բրյուսելը ծրագրում է ավելի շատ շփվել վրաց ժողովրդի հետ՝ ցույց տալու Եվրոպայի բարի կամքը։
«Բայց միևնույն ժամանակ շատ հստակ ազդակներ հղել Վրաստանի կառավարությանը, որ իրենց ընտրած ուղղությունը չի համապատասխանում այն արժեքներին, որոնք ներկայացնում է Եվրոպան»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Նա նշել է, որ ԵՄ-ն կվերադառնա պատժամիջոցների սահմանման հարցին, հենց որ բանակցությունների սեղանի շուրջ հավաքվեն նոր կառավարություններ։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...