Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Քննարկվել են դեպի ծով ելք չունեցող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերները

Ապրիլի 22-ին Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) Զարգացմանն ուղղված ֆինանսավորման վերանայման ֆորումի շրջանակներում, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը՝ Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների բարձր ներկայացուցչի գրասենյակի հետ համատեղ, կազմակերպել է «Closing the Financing Gap: The Infrastructure Investment and Financing Facility for Landlocked Developing Countries» խորագրով հարակից միջոցառում։ Միջոցառումը վարել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Պարույր Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը։

Միջոցառումը համախմբե է անդամ պետությունների, միջազգային ֆինանսական հաստատությունների, բազմակողմ զարգացման բանկերի և այլ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներին՝ քննարկելու դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների ենթակառուցվածքային ֆինանսավորման մարտահրավերների հաղթահարման ուղիները, այդ թվում՝ Սևիլիայի համաձայնության 33(b) պարբերության իրականացման համատեքստում։

«Քննարկումները կենտրոնացան դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների առջև ծառացած կառուցվածքային սահմանափակումների վրա՝ ներառյալ բարձր տրանսպորտային ծախսերը, ենթակառուցվածքային բացերը և ֆինանսավորման սահմանափակ հասանելիությունը, ինչպես նաև ընդգծվեց սահմանանց համակարգված համագործակցության, ծրագրերի նախապատրաստման կարողությունների և ռիսկերի համատեղ կիսման մեխանիզմների ուժեղացման անհրաժեշտությունը։

Մասնակիցները կարծիքներ փոխանակեցին ենթակառուցվածքների ներդրումային և ֆինանսավորման հնարավոր հարթակի (IIFF) ձևավորման և հավելյալ արժեքի վերաբերյալ՝ ներառյալ դրա դերը պետական և մասնավոր ներդրումների մոբիլիզացման, կլիմայական կայունության ապահովման և կայուն ու ներդրումային առումով կենսունակ ծրագրային փաթեթների զարգացման գործում։

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը, ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Ռաբաբ Ֆատիման, ինչպես նաև ՄԱԿ Առևտրի և զարգացման համաժողովի գործող գլխավոր քարտուղար Պեդրո Մորենոն։ Քննարկմանը մասնակցեցին դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների, բազմակողմ զարգացման բանկերի և գործընկեր հաստատությունների բարձր մակարդակի ներկայացուցիչներ՝ նպաստելով ինտերակտիվ և բովանդակային քննարկմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։