Եվրախորհուրդը ճգնաժամային իրավիճակում դարձել է անաշխատունակ. ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար
ԵՄ գագաթնաժողովները դարձել են անարդյունավետ, քանի որ դրանց մասնակիցներն ի վիճակի չեն ընդունել անհրաժեշտ որոշումներ ճգնաժամային իրավիճակներում: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Politico-ին:
«Եվրոպան այսօր գտնվում է մշտական ճգնաժամի մեջ, իսկ որոշումների կայացման ճարտարապետությունը պարզապես դրա համար նախատեսված չէր»,- նշել է Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղարը:
Նրա խոսքով՝ նախկին մեթոդները ԵՄ-ում պարզապես չեն գործում: Ռասմուսենը կոչ է արել համայնքի առաջնորդներին արմատապես վերանայել անվտանգության համակարգը արագընթաց փոփոխությունների պայմաններում՝ անընդունելի համարելով ԵՄ հապաղումն այն իրավիճակում, երբ աշխարհը բառացիորեն այրվում է:
«Եվրախորհրդին՝ համայնքի բարձրագույն քաղաքական մարմնին, անհրաժեշտ է հրաժարվել գիշերային քննարկումներից և արագացնել արձագանքումը անվտանգության սպառնալիքներին արագ գործող կառույցների օգնությամբ, որոնք պահանջվում են ներկայիս դարաշրջանում»,- հավելել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...