ԵՄ ղեկավարները Կիպրոսում կքննարկեն Մերձավոր Արևելքի իրադրությամբ պայմանավորված էներգետիկ ճգնաժամը
ԵՄ-ի անդամ երկրների ղեկավարներն ապրիլի 23-24-ը կհավաքվեն Կիպրոսում՝ քննարկելու Իրանում ստեղծված իրավիճակը և դրա հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամը, ավելի լայն անվտանգային հարցեր, ինչպես նաև Եվրամիության բյուջեն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵՄ պաշտոնական կայքը, ԵՄ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը կնախագահի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
«ԵՄ առաջնորդները կհանդիպեն Կիպրոսի Լեֆկոսիա և Այա Նապա քաղաքներում՝ սկսած ապրիլի 23-ի երեկոյից։ Հանդիպման ընթացքում նրանք կկենտրոնանան հետևյալ հարցերի վրա՝ աշխարհաքաղաքական իրադրությունն ու դրան Եվրոպայի արձագանքը, ինչպես նաև 2028-2034 թվականների բազմամյա ֆինանսական շրջանակային ծրագիրը»,- ասվում է ԵՄ հայտարարության մեջ։
Գագաթնաժողովի երկրորդ օրը Եվրոպայի ղեկավարներին կմիանան Մերձավոր Արևելքից ժամանած տարածաշրջանային գործընկերները՝ աշխատանքային ճաշի համար, որտեղ «կքննարկվեն տարածաշրջանում ստեղծված իրադրությունը, ընդհանուր խնդիրները և համագործակցության նոր հնարավորությունները»։
Նշվում է, որ մասնավորապես անդրադարձ է կատարվելու Մերձավոր Արևելքում լարվածության թուլացմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված Եվրոպայի ջանքերին, Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը, ինչպես նաև էներգակիրների գնաճի հարցին։
Անդրադառնալով ԵՄ-ի 2028-2034 թվականների երկարաժամկետ բյուջեի քննարկմանը՝ կառույցի հայտարարության մեջ ասվում է, որ խորհրդակցությունների նպատակն է «ԵՄ-ի հավակնությունները համաձայնեցնել ֆինանսավորման համապատասխան մակարդակին»։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...