«Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը»․ Ուրալօղլու
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն Ստամբուլի արդյունաբերական պալատի նիստի ժամանակ խոսել է Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակի մասին։ Այդ համատեքստում նա անդրադարձել է այլընտրանքային կապուղիներին՝ հիշատակելով «Զանգեզուրի միջանցքը», այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ուրալօղլուի խոսքով՝ Հորմուզի շուրջ ստեղծված իրավիճակը արագացրել է համաշխարհային առևտրում այլընտրանքային ուղիների որոնումը և օրակարգ բերել այլընտրանքային տրանսպորտային ուղիների կարևորությունը։
«Ասիայի, Եվրոպայի և Աֆրիկայի հատման կետում գտնվող մեր երկիրը՝ իր աշխարհագրական դիրքի շնորհիվ՝ առաջարկած անվտանգ, արագ և մրցունակ միջանցքներով դառնում է համաշխարհային առևտրի նոր ողնաշարերից մեկը։ Ըստ մեր նախագահի տեսլականի՝ առաջ մղվող Միջին միջանցքի շնորհիվ Չինաստանից Եվրոպա տեղափոխման ժամանակը զգալիորեն կրճատվել է ավանդական երթուղիների համեմատ»,-պնդել է նա։
Թուրք նախարարը նշել է, որ Սուեզի ջրանցքով միջինում 35 օր և Բարեհուսո (Cape of Good Hope) հրվանդանով մոտավորապես 45 օր տևող տեղափոխումը Միջին միջանցքով կրճատվել է մինչև 18 օր։
«Մեր նպատակն է կրճատել այս ժամանակը մինչև 14 օր: Միջին միջանցքը հզորացնելու համար մենք նաև սկսել ենք աշխատանքները Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի ուղղությամբ, որը կմիանա Զանգեզուրի միջանցքին»,-ասել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...