Ոչ ոք չի ակնկալում ՄԻՊ-ից հրաշքներ, բայց լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն անընդունելի է
«Ապրելու երկիր» կուսակցության հիմնադիր Մանե Թանդիլյանը գրում է․ «Ասել, որ հիասթափված եմ Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի՝ Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի նամակին ի պատասխան արձագանքից, նշանակում է ոչինչ չասել։
Զրո տոկոս ապրումակցում, կատարյալ անտարբերություն, չափազանց ձևական լեզու և պատասխան, որը ավելի շատ հիշեցնում է բյուրոկրատական գրություն, քան մարդու իրավունքների պաշտպանի խոսք։ Ահա այն ամենը, ինչ կարելի է հասկանալ տիկին Մանասյանի երկար ու ձիգ պատասխանից։
Բաքվում ապօրինաբար դատապարտված մարդն ավելի համարձակ է, ավելի արդար, քան ՄԻՊ-ի պաշտոնը զբաղեցնող անձը, ով պետք է հիմա բոլոր ատյաններով՝ օգտագործելով մարդասիրական և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմները, աղաղակեր իր գերեվարված հայրենակիցների խախտված իրավունքների մասին՝ պահանջելով նրանց անհապաղ վերադարձը։
Ոչ ոք չի ակնկալում տիկին ՄԻՊ-ից հրաշքներ։ Ոչ ոք չի խրախուսում պաշտոնի կամ դիրքի չարաշահումը որևէ պարագայում։ Բայց կա նվազագույն ակնկալիք՝ հստակ գնահատական, ուժեղ խոսք և տեսանելի ջանք՝ օգտագործելու բոլոր հնարավոր իրավական ու մարդասիրական մեխանիզմները։ Լռությանը և անտարբերությանը մոտ լեզուն պարզապես անընդունելի է։
Եթե նույնիսկ ինչ-որ աշխատանք կատարվում է փակ դռների հետևում, դա չի արդարացնում հանրային դաշտում այսպիսի թույլ և անգույն արձագանքը։ ՄԻՊ-ի ինստիտուտը նաև պատասխանատվություն է հասարակության առաջ՝ ցույց տալու, որ պետությունը կանգնած է իր քաղաքացիների կողքին, հատկապես այն ժամանակ, երբ նրանք ամենախոցելի վիճակում են»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...