Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի
Քաղաքականություն

Թույլ խաղաղության տխուր հետևանքները․ Տիգրան Դումիկյան

Վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Ընդամենը մի քանի օրվա տարբերությամբ Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հիմնահատակ ավերումն ադրբեջանական հրոսակների կողմից և այդ վայրագություններին ի պատասխան ՀՀ պատկան մարմինների լռությունը հստակ ցույց է տալիս, թե Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում «խաղաղության գործընթացը» իրականում ուր է հասել։

Բաքվի կողմից իրականացվող մշակութային վանդալիզմը նոր երևույթ չէ, այլ հետևողական պետական քաղաքականություն։ Ջուղայի հազարավոր միջնադարյան խաչքարերի ոչնչացումից մինչև այսօր ընթացող գործընթացները փաստում են հայկական հետքի լիակատար ջնջման ծրագրի մասին։ Միայն 2021-2024 թվականներին օկուպացված Արցախում հողին են հավասարվել Մեխակավանի Սուրբ Զորավոր Աստվածածին, Մոխրենեսի Սուրբ Սարգիս, Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ), Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցիները։ Ավերվել են բազմաթիվ գերեզմանաքարեր, այդ թվում՝ Հայրենական պատերազմում հաղթանակին նվիրված հուշարձաններ և պատմամշակութային արժեք ներկայացնող այլ կոթողներ։ Հետևողականորեն իրականացվում է ինքնության աղավաղում (աղվանացում)։ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու տեսքի փոփոխումը, Գանձասարի, Ամարասի և Դադիվանքի նկատմամբ իրականացվող զեղծարարությունները բացահայտում են Բաքվի իրական մտադրությունները։

Բայց խնդիրը միայն Ադրբեջանի վայրագությունները չեն, այլ մեր իշխանությունների վախվորած և անորոշ կեցվածքը։ Արցախի հարցի կարգավորման փաշինյանական տխրահռչակ այն մոտեցումը, որն, իբրև, պետք է «բավարարեր բոլոր կողմերին», իրականում մեր ժողովրդի համար վերածվել է ազգային մղձավանջի։

Հետևաբար, թույլ և անվստահ իշխանությունը ոչ միայն անկարող է ապահովել խաղաղություն, այլև շարունակում է գնալ անդառնալի զիջումների՝ կորցնելով նույնիսկ այն, ինչ դեռ հնարավոր է պահպանել։ Սա հիշեցնում է հայտնի հեքիաթի սյուժեն, որտեղ հերոսը՝ որպես անձնական պարտավորություն, իր ընտանիքի վերջին լծկան կովն էլ բաժին է հանում աղային․․․ Հետո՞…
Եթե այսօր դեռ կան մարդիկ, ովքեր հավատում են, թե սահմանադրական փոփոխություններով կամ Հայաստանի տարածքում հարյուր հազարավոր ադրբեջանցիների բնակեցմամբ հնարավոր է հագեցնել Բաքվի ախորժակը, ապա թող ևս մեկ անգամ ուշադիր նայեն հայաթափված Արցախում շարունակվող ադրբեջանական «հաշվեհարդարին» և հետևություններ անեն։ Քարե կոթողների ոչնչացումը միայն մշակութային վանդալիզմ չէ․ դա հայկական գոյության դեմ ուղղված պայքար է, որին դիմակայելու համար օրվա իշխանությունը ոչ մի առաջարկ չունի»։