Փորձեցին ջնջել հայ ժողովրդին, չստացվեց, պայքարը չի մարել և չի մարելու․ Արագածոտնի թեմի առաջնորդ
Արագածոտնի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խոսքը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով.
«Հայոց ցեղասպանությունը մեր օրացույցում պարզապես հիշատակի օր չէ։ Այն տարելից է, որը երբեք չի դառնում անցյալ։
Ավելի քան մեկ դար անց էլ նույն ցավն է, նույն կորստի ահռելի չափը, նույն՝ մարդկության դեմ գործված ոճրի ծանրությունը։ Սա վերք է, որ դեռ չի սպիացել, որովհետև հանցագործությունը մինչ օրս անպատիժ է մնացել։ Եվ երբ փորձում են ասել՝ «մոռանանք ու առաջ գնանք», նշանակում է՝ լռեցնել ճշմարտությունը և թաքցնել ցավը։
Բայց ճշմարտությունը չի լռում։
Մեր ժողովրդի մեկ դարից ավելի տևող պայքարը չի մարել և չի մարելու։
Պատմությունը մաքրում է կեղծիքները և պահում միայն իրականը։ Իսկ իրականությունն այն է, որ 1915 թվականը փորձ էր՝ ոչնչացնելու հայ ժողովրդին և ջնջելու նրա հետքը։
Չհաջողվեց։
Այդ տարեթիվը փոխեց մեր ճակատագիրը, բայց չկասեցրեց մեր հազարամյա ընթացքը։
Այսօր մենք աղոթում և հայցում ենք Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը՝ մեր ժողովրդի զորացման, ստեղծագործ կյանքի և արժանապատիվ ընթացքի համար։
Հայը չի կոտրվում։ Հայը չի նահանջում։ Հայը շարունակում է ապրել»։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...