Նեթանյահուն և Աունը կարող են ժամանել ԱՄՆ հանդիպման երեք շաբաթվա ընթացքում. Թրամփ
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը կարող են ժամանել Վաշինգտոն՝ խաղաղ բանակցությունների, երեք շաբաթվա ընթացքում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այս մասին հայտնել է՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը հաստատել է, որ Իսրայելը և Լիբանանը ԱՄՆ-ի աջակցությամբ պայմանավորվել են երեք շաբաթով երկարաձգել հրադադարի ռեժիմը։
«Երեք շաբաթ։ Եվ Իսրայելի ու Լիբանանի առաջնորդները, ամենայն հավանականությամբ, կգան այստեղ այդ ժամանակահատվածում», - հայտարարել է Թրամփը։
Նրա գնահատմամբ՝ Իսրայելի և Լիբանանի ղեկավարների առաջիկա շփումը խոստանում է դառնալ պատմական հանդիպում։
«Նրանք չեն հանդիպել երկար տարիներ։ Նրանք երբեք չեն հանդիպել։ Մտածե՛ք այդ մասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելը և Լիբանանը 10 օրով հրադադարի ռեժիմ են սահմանում։ Սպիտակ տան ղեկավարի կարծիքով՝ այս պայմանավորվածությունը կարող է հանգեցնել կայուն խաղաղության երկու երկրների միջև։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...