Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

Ողբերգական ավտովթար՝ «Չայնիի» ոլորաններում․ վարորդի մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Սարիբեկ Ա․-ն իր վարած ռուսական համարանիշներով «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 25 կմ հատվածում, «Չայնիի» երկրորդ ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մխրճվել բաժանարար գոտում տեղադրված երկաթե արգելապատնեշի մեջ և մոտ 80 մետր առաջ ընթացել։

Ինչպես դեպքի  վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս, մոտ 10 մետր հեռավորության վրա։Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջակոտներից մեկից հատուկ փրկարարները։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։Բախման հետևանքով ավտոմեքենայից գազաբալոնը ու անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել էին։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտաքի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհն սպասարկող «Կոտայքի» ճանշինի աշխատակիցները, ովքեր շատ արագ ճանապարհից հեռացրեցին երկաթե արգելապատնեշները, այնուհետև փրկարարների հետ ավտոմեքենայի մեջից դուրս բերեցին երկաթե արգելապատնեշը և ավտոմեքենան քարշակով տեղափոխեցին։

Ֆոտոլրագրողը հայտնում է, վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, իսկ վթարից ժամեր առաջ հերթական անգամ պարեկի կողմից ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ոչ սթափ (խմած) վիճակում ավտոմեքենա վարելու համար, իսկ հետո, օրենքի շրջանակում պարեկը ավտոմեքենան ի պահ է հանձնել նրա համար ժամանած ազգականին, ով պարտավորվել է ավտոմեքենան ինքը վարել, մինչ դեռ ժամեր անց Սարիբեկ Ա․-ն վթարի է ենթարկվում ու մահանում։ Այնպես որ այս վթարի մեջ իր մեղավորությունը ունի նաև այն ազգականը, ում ավտոմեքենան հանձնվել էր։