Երաշխիք չկա, որ իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ hակառակորդները դա օգտագործելով նոր պահանջներ չեն դնի. Նարեկ Կարապետյան
Մեզ հիմա ասում են՝ փակեք Ցեղասպանության էջը, ապրեք այսօրով: Մեր պատմությունը թողնել, մոռանալն ի՞նչ հետևանք կարող է ունենալ: Այս մասին «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանին հարց է ուղղել լրագրողը՝ Հայոց Ցեղասպանության հուշահամալիր բարձրանալիս:
«Առաջինը՝ ոչ մի երաշխիք չկա, որ վաղը, մյուս օրն իրավական առումով պաշտպանված կլինենք այնպես, որ հակառակորդ երկրները դա չեն օգտագործի և իրենք նոր պահանջներ չեն դնի: Այսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը նոր տերմիններ է հնարում՝ ադրբեջանցիների ցեղասպանություն և այլն: Հասկանում ենք, որ նրանք օգտագործելու են այդ խաղաթուղթը՝ 300,000 ադրբեջանցի Հայաստան բերելու խաղաթուղթը:
Ցեղասպանության ժամանակ, ինչպես մեր նախնիները պատմել են, շատ մեծ վնաս են տվել հայերին հարևանությամբ բնակվող այն տարրերը, որոնք թշնամական էին տրամադրված հայերի հանդեպ, ոչ միայն պետությունը, այլ ինչ-որ տարրեր և 300,000 ադրբեջանիցների Հայաստան գալը մեծ վտանգ է մեր երկրի ներքին խաղաղության և մեր երեխաների ապագա անվտանգության համար»,-նշել է նա:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»