Երևանում՝ Ռուսաց լեզվի օրերի շրջանակներում անցկացվեց թատերական փառատոն
Երկու օր շարունակ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի բեմում ռուս դասականների ստեղծագործությունների իրենց յուրօրինակ մեկնաբանությունները ներկայացրին պատանի, սկսնակ դերասանները և մայրաքաղաքի «Թատրոն 8»-ի պրոֆեսիոնալ արտիստները։
«Լեզուն ազգի հոգին է» թատերական մարաթոնի ընթացքում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի աշակերտները և Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայողների երեխաները ներկայացրին Պուշկինի հեքիաթի հիման վրա ստեղծված «Հեքիաթ մեռած արքայադստեր և յոթ հսկաների մասին» բեմադրությունը և Իլֆի ու Պետրովի համանուն վեպի մոտիվներով բեմադրած «Տասներկու աթոռ» ներկայացումը։
Փառատոնի երկրորդ օրը Երևանի «Թատրոն 8»-ի առաջատար դերասաններ Մխիթար Ավետիսյանը և Ժաննա Հովակիմյանը ներկայացրին Ֆեոդոր Դոստոևսկու «Հեզը» վեպի բեմականացված տարբերակը։

Միջոցառումները կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը, Մոսկվայի հայրենակիցների տունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը՝ Ռուսաց լեզվի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։
Կազմակերպիչների խոսքով՝ փառատոնի նպատակն էր ոչ միայն խթանել հետաքրքրությունը թատերարվեստի նկատմամբ և աջակցել երիտասարդ տաղանդներին ինքնադրսևորմանը, այլև ցուցադրել ռուսերենի գեղեցկությունն ու հարստությունը։ «Մենք միշտ ուրախ ենք հնարավորություն ընձեռել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ սկսնակ արվեստագետներին բացահայտել իրենց տաղանդները և կիսվել իրենց ստեղծագործությամբ։ Կարևոր է, որ նման երեկոների միջոցով մարդիկ ներշնչվեն ռուս դասականների հոգևոր ուղերձներով, որոնք բարձր են գնահատվում ամբողջ աշխարհում։ Նման միջոցառումները նաև նպաստում են մասնակիցների միջև անմիջական շփմանը, նրանք նաև կարողանում են ծանոթանալ միմյանց ստեղծագործական աշխատանքներին», – մեզ հետ զրույցում նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի միջոցառումների բաժնի ղեկավար Ծովինար Ամիրյանը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...